Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 24 հոկտեմբերի 2013

Փոխնախարարի պես ապրում են…

Հայտնի անեկդոտ կա. երկրի ղեկավարի մահը զարմացնում է միամիտ քաղաքացուն՝ «նրա ի՞նչն էր պակաս, փոխնախարարի պես ապրում էր»: Պարզվում է՝ փոխնախարարի պես ապրելը չի բավարարում մեր պատգամավորներին. նրանք սովոր են նախարարի պես ապրել: Իսկ ընդհանրապես պաշտոնյաների աշխատավարձն ավելացնելու խորհրդարանական քննարկումն անգամ դուր չի եկել մեր լրատվամիջոցներին՝ «Օրենսդիրներն ու իրենց գրպանային հարցերը» («ՀԱ»), «Ինչ արժե մեզ կառավարելը» («168 ժամ»), «Պաշտոնյաները նորմալ աշխատավարձ կստանան, իսկ մե՞նք…» («Ազգ»), «Մարտնչող կոռուպցիա» («Ժամանակ»), «Պետական հատվածը մեծացնում է մրցունակությունը» («Գոլոս Արմենիի»):
Առանց բացառության բոլոր լրատվամիջոցներին դուր է եկել օդային փոխադրումների ոլորտն ազատականացնելու կառավարության որոշումը: Ահա վերնագրերը՝ «Հայաստանն ընտրեց բաց երկնքի քաղաքականությունը. 1-2 տարում արդյունքն արդեն նկատելի կլինի» («ՀՀ»), «Ավիափոխադրումների ազատականացումը էական դրական նշանակություն կունենա» («Ժամանակ»), «Ավիատոմսերը կէժանանան» («Առավոտ»), «10 տարի անց Հայաստանի երկինքը «բացվեց». ավիացիայի ոլորտն ամբողջությամբ ազատականացվեց» («Ազգ»):
Ինչպես միշտ, ստվար մամուլ են «հավաքել» ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը՝ «168 ժամ», «Ժամանակ», «Առավոտ» ինչպես նաև «Կոռուպցիան Հայաստանում» զեկույցը և կառավարության երեկվա նիստի մի քանի հարցեր:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ