Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 25 հոկտեմբերի 2013

Երջանկության մեխանիկան

Օրինակ՝ պատգամավոր Գուրգեն Արսենյանը «երջանիկ է, որ իշխանության մաս չի կազմում», վոլեյբոլի մասին էլ կարծիք հայտնել չի կարող, քանի որ «այլ սպորտ է սիրում» («Ժողովուրդ»), նույնիսկ Դիլիջանի միջազգային դպրոցին դեմ չէ, բայց համապատասխան օրենքի նախագծին դեմ է քվեարկել, որովհետև «Հայաստանի հաշվին արտոնություններին է դեմ» («Առավոտ»): Եվ քանի որ մինչև օրս Հայաստանում իրոք չի հայտնվել որևէ պաշտոնյա, ով կհամարձակվի «ինտոնացիան բարձրացնելով» խոսել վոլեյբոլի թեմայով, այդ առաքելությունը ստանձնում է «Իրատես դե ֆակտոն»՝ «մե´նք ենք բարձր ինտոնացիայով խոսողը, որ ասում ենք՝ - Չափներդ ճանաչե´ք: Որովհետև դուք կատարյալ եք՝ ա) որպես քաղաքական դիակ, բ) որպես սպորտային դիակ, գ) որպես տղամարդ դիակ»:
Մամուլի համար օրախնդիր թեմա են մնում երկրի եվրոպական վեկտորի արծարծումը վարչապետի այցի միջոցով («Ժողովուրդ», «ՀԺ», «ՀՀ»), պաշտոնյաների աշխատավարձն ավելացնելու խնդիրը («Ազգ», «Հայացք», «ՀԺ», «Ժողովուրդ»), նախարար Աշոտյանի և Պյոտր Շեդրովիցկու մտքերը «չափավոր լավատեսության շրջագծում» («Իրատես դե ֆակտո»):
«Հայոց աշխարհի» հետ զրույցում ՀՅԴ խորհրդարանական Աղվան Վարդանյանը ներկայացրել է «Զբաղվածության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ իր տեսակետները: Մի այլ հրապարակման մեջ թերթն արձագանքել է օդային փոխադրումների շուկայի հիմնախնդիրներին՝ «Բաց երկնքի» քաղաքականությունն այլընտրանք չունի»:
«ՀԺ»-ն «որոշել» է, թե իբր նոյեմբերի 1-ից ներդրվող նոր տիպի ՀԴՄ-ները «կառավարությունը փաթաթել է տնտեսվարողների վզին», «Ժամանակը» «զարգացրել» է «գործազրկության համար 18 հազար դրամ նպաստի վերացման» «սեփական տեսակետը», ըստ որի անհրաժեշտ «ֆինանսական միջոցները հավաքվում են… ունեզուրկ հասարակությունից», «Հայացքը»՝ փոխանցել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի «ֆեյսբուքյան գուշակությունը» թե՝ «…Այս կառավարությունը վերջ կտա Հայաստանին»: Նպաստի թեման արծարծել է նաև «Իրավունքը» Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ զրույցում:
«Իրավունքը» անդրադարձել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության վիճակին՝ ըստ ԱՎԾ վերջերս հրապարակած տվյալների («Եվ ինչի վրա են ծախսում պետական միլիարդները»), «Դելովոյ էքսպրեսը»՝ գյուղմթերքի վաճառքի հիմնախնդիրներին, երբ մասնավորապես «գյուղացին ստանում 20 տոկոս եկամուտ, վերավաճառողը՝ 80 տոկոս»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ