Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 30 հոկտեմբերի 2013

Թուրքի մտածողության մերօրյա դրսևորումները

Դատապարտյալից կաշառք պահանջած փոխգնդապետին բնութագրելու համար արդարադատության նախարարը չի բավարարվում «ստոր» և «սրիկա» բառերով՝ հավելելով, որ նման բան կարող էր անել «թուրքի մտածողությամբ» մարդը. այդպիսիք «մեր օրգանիզմի համար չարորակ ուռուցք են, որքան շուտ դրանցից ազատվենք, այնքան լավ» («Իրավունք-հետաքննություն»): Ճեպազրույցը տեղի է ունեցել ԱԺ-ում, որտեղ միաժամանակ շարունակվում է եկող տարվա բյուջեի նախագծի քննարկումը: Ահա նյութերի վերնագրերը. «Բյուջետային և արտաբյուջետային կրքեր՝ խորհրդարանում» («Առավոտ»), «Հայոց իրականությունը՝ ծուռ հայելու մեջ» («Իրավունք-հետաքննություն»), «Ծրագրային նախագիծ» («ՌԱ»), «Ասֆալտը, բյուջեն ու մարզպետները՝ խորհրդարանում» («ՀԱ»), «Մաճառի տոնն ու բերքի տոնը մշակութային միջոցառում» («Ազգ»):
Էկոնոմիկայի փոխնախարարի մամուլի ասուլիսը լուսաբանել են «ՀՀ»-ն («Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ-ում»), «Ազգը» («Առաջընթա՞ց է դա, թե՞ հետընթաց»), «ՀԺ»-ն («Դուինգել թե չդուինգել»): Մամուլի վերլուծության հաջորդ նյութը խոշոր հարկատուների ցուցակն է. «Խոշոր հարկատուներն ու իշխանական բիզնեսը» («Ժողովուրդ»), «Ինչով է պայմանավորված պետբյուջեի մուտքերի նվազումը» («Հրապարակ»), «Խոշոր հարկատուների լույսն ու ստվերը» («Իրավունք-հետաքննություն»), «Ինչ է վկայում խոշոր հարկատուների ցանկը» («ՀԱ»):
«Հրապարակը» անդրադարձել է անվճար և արտոնյալ պայմաններով երեխաների բուժօգնության կազմակերպման գործընթացին, «ՀԺ»-ն վերստին քննության է առել գործազուրկների նպաստի անարդյունավետության վերաբերյալ վարչապետի նախօրէի հայտարարությունը խորհրդարանում, «ՀՀ»-ն՝ փոխանցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հավաստիացումը, որ «նախատեսվում է աշխատաշուկայում ավելի ակտիվ ու ընդլայնողական քաղաքականություն վարել» («Ավելի հասցեական, ավելի թիրախային»):
«Առավոտը» տեղեկացրել է, որ «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կսկսի գործել հունվարի մեկից», «Հայոց աշխարհը» շարունակել ու ավարտել է «Ի՞նչ ենք կուտակելու հունվարի 1-ից, ինչո՞ւ, ի՞նչ չափով» հոդվածը, «Հրապարակը»՝ փոխանցել, թե ՀԱԷԿ-ի աշխատակիցները «ստորագրահավաք են սկսել» ընդդեմ «կուտակային կենսաթոշակի ներդրման», նաև «բաց նամակ են պատրաստում կառավարության ղեկավարին»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ