Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 31 հոկտեմբերի 2013

Բյուջե 2014-ը քննության շեմին

«ՀՀ»-ն նշել է, որ ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները և մասնավորապես կարևորել, որ գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթում «Ավելացվել է նաև գիտության ոլորտի ֆինանսավորումը»: Բյուջետային քննարկմանն անդրադարձել են նաև «Նովոյե վրեմյան», ՀԱԿ խորհրդարանական Լևոն Զուրաբյանի «տեսակետների արտահայտման մասով»՝ «Հայոց աշխարհը» («Կառավարությունը գողացել է ՀԱԿ-ի ծրագիրը, որ ի՞նչ անի»), «ՀԺ»-ն, «Ժողովուրդը». «Ազգը» և «Առավոտը» ներկայացրել են «բյուջե 2014-ի և այլ տնտեսական հարցերի» վերաբերյալ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի տեսակետները:
«Հրապարակը»՝ «Ինչի՞ հաշվին են աճում հարկային մուտքերը» հոդվածում հայտարարել է, թե «խոշոր հարկատուների… ուղղակի հարկերն ավելի քիչ են», և դրանց «չափն անգամ չի հասնում միջին ցուցանիշներին»: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների խոշոր հարկատուների հարկային մուտքերի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակմանն արձագանքել է նաև «168 ժամը» («Ապակոդավորում». Ովքեր են իրական ամենախոշոր հարկատուները» և «Հենց այսպես էլ հարկվում ենք»), «Հայոց աշխարհն» էլ համադրել է ու գնահատել ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի օրերս հրապարակած զեկույցի՝ Հայաստանի գործարար միջավայրի վերաբերյալ տվյալները («Գործարար միջավայրը բարելավվում է, բայց տնտեսական գործընթացները դանդաղում են»):
«168 ժամը» ՓՄՁ զարգացման խորհրդի երեկվա նիստին անդրադարձը խորագրել է «Նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրման ժամկետը կերկարաձգվի»: «Ժամանակը» հայտարարել է, թե Հայաստանից «Վերջին 5 տարում մոտ 200 հազար մարդ է արտագաղթել», որին ձայնակցել է «Առավոտը» («Շինիչ առաջարկ կառավարությանն ու խորհրդարանին»):
«ՀՀ»-ն անդրադարձել է Արարատյան արտեզյան ավազանի ջրօգտագործման հիմնախնդիրներին և դրանց լուծման նպատակով նախատեսված կառավարության միջոցառումներին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ