Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 1 նոյեմբերի 2013

Կյանքը չար կատակ է…

Ղազախստանցի սենատոր Սերգեյ Գրոմովը «սրտաբուխ ծիծաղով» հայտարարել է, որ Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության միտքը Ղազախստանի նախագահը կատակով է արտահայտել: «Հրապարակը» իր հերթին հակված է կատակ համարել ՌԴ նախագահի նույն միտքը՝ այս անգամ Հնդկաստանի վերաբերմամբ: «Մաքսամիութենական» այս ամբողջ թնջուկը, որն ուղեկցվում է պաշտոնանկությունների ենթադրություն-պահանջ-սպառնալիքով, փորձել է բացել «Իրատես դե ֆակտոն»:
Կառավարության երեկվա արտագնա նիստի և վարչապետի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի մանրամասները լուսաբանել են «ՀՀ»-ն, «ՌԱ»-ն, «Ազգը», ավելի հանգամանորեն՝ «Ժամանակը» և «Ժողովուրդը»: Այս թերթը մարզից սահուն անցում է կատարել Ազգային Ժողով և երկրի արտաքին քաղաքականության ոլորտի քննարկման համատեքստում իշխանությանը խորհուրդ տվել «թարգել նախաձեռնողական քաղաքականությունը»: Դահլիճում ծավալված մտքերի փոխանակությանն անդրադարձել են նաև «Ժամանակն» ու «ՀԺ»-ն:
Բյուջե-2014-ի նախագծի քննարկման ծավալի տեսակետից մրցակից չունի «Իրատես դե ֆակտոն»՝ «Ծրագրայի՞ն», «լոմբարդայի՞ն», թե՞ «սոցիալական» բյուջե», «Որքան գումար է պետք պատգամավորներին երջանիկ լինելու համար», «Ջուրը չի բերել, բայց ջուրը տարավ»: Տպագիր մամուլն առանձնակի խղճահարությամբ է համակված մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, ում ոչ միայն «չեն տալիս անհրաժեշտ 10 մլն դրամը» («Առավոտ»), այլև աշխատավարձն էլ սահմանվում է «ընդամենը 1 մլն դրամ», որը «շուկայական իմաստով շատ համեստ աշխատավարձ է» («Իրավունք»): Մի խոսքով, «օմբուդսմենը նեղ վիճակում է» («Հրապարակ»):
2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ԱՎԾ զեկույցին անդրադարձում «Ժողովուրդը» հայտարարել է, թե «հատկապես ժողովրդագրական առումով… իրավիճակը գնալով ավելի է վատթարանում» («Հայաստանից գնում են ու չեն գալիս»), «Հայոց աշխարհը»՝ գնահատել, որ վերջին երկու ամիսներին «Գնաճի տեմպը սկսել է մեղմանալ», որն արդյունք է «գյուղատնտեսության մեջ արձանագրված միտումների» և «ներմուծվող ապրանքների ներքին գների անկման»: «Իրավունքը» փորձել է մեկնաբանել ավիացիայի ոլորտում առկա հին ու նոր խնդրականները («Ինչ սպասել Հայաստանի «բաց երկնքից»), «ՌԱ»-ն՝ ներկայացրել Հայաստանում սոցիալական գործընկերության իրականացման մասին ՀԳՀՄ նախագահ Գ.Մակարյանի տեսակետները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ