Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 2 նոյեմբերի 2013

Բյուջետային քննարկումներ

ԱԺ հանձնաժողովներում շարունակվող բյուջետային քննարկումների անդրադարձում «ՀՀ»-ը կարևոր է համարել հայտարարել, որ «2014-ին կենսաթոշակները կբարձրացվեն»: Գալիք տարվա բյուջեի քննարկմանն արձագանքել են նաև «Ժողովուրդը», «Նովոյե վրեմյան», «Առավոտը», «Ժամանակը» և «ՀԺ»-ն, որ երկու այլ հրապարակումներից մեկում («Տձև հեքիաթ») սեփական մեկնաբանությամբ «ամփոփել» է ընթացիկ հեռուստաշաբաթը, մյուսում՝ «իր հանգույն» շարունակել «վարչապետական փնտրտուքը»՝ ըստ սեփական «քաղաքական հաշվարկների»:
«168 ժամը» ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ տեսակետներ, «Հրապարակը» անդրադարձել է պարենամթերքի շուկային («Գնաճը լվանում է մյուս «աճերը»), «Ազգը» արձանագրել է, որ «թեև շարունակվում են բարելավել ցուցանիշները ըստ բիզնես վարելու դյուրինության», այդուհանդերձ «Ներդրումները Հայաստանում նվազում են», «Հայոց աշխարհը»՝ փորձել պարզաբանել, թե «Ինչու նվազեց տնտեսական ակտիվությունը»: Ներդրումների թեման արծարծել է նաև «Ժամանակը» («Հրայր Թովմասյանը, չուկչայի մասին անեկդոտն ու ներդրումների պաշտպանվածությունը»), որը մի այլ հոդվածում էլ «հընթացս» հայտարարել է, թե Հայաստանում առաջիկա 5 տարում գործազրկությունը կարող է կրճատվել «միայն 2%-ային կետով», յուրովի «ձայնակցելով» «Ժողովուրդի» պնդմանը, թե իբր «Հաշմանդամները չեն հետաքրքրում կառավարությանը», և թե «հաշմանդամություն ունեցողների շրջանում 92-տոկոսանոց գործազրկություն է»:
«168 ժամը» «հավակնոտ» խորագրով է անդրադարձել այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնածների և ժամանածների թվի վերաբերյալ ԱՎԾ տեղեկատվությանը («Փախուստ «Ապահով Հայաստանից»), «Ժողովուրդը»՝ վերստին «փորփրել» կառավարության ղեկավարի այցերի ժամանակագրությունն ու հատկացված միջոցները:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ