Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 9 նոյեմբերի 2013

Արթուր թագավորի մերօրյա ասպետները

 Պարզվում է՝ ընդդիմադիր կուսակցություններն իշխանափոխության տարբերակներ են մշակում («Առավոտ»): Քննարկել-քննարկելով՝ նրանք հանգել են այն եզրակացության, որ «պետք է ազգային խորհուրդ ստեղծվի, և Արթուր թագավորի ասպետների նման պետք է բոլորը հավասար իրավունքներ ունենան»: Այս դարակազմիկ ձևակերպումից հետո անմիջապես հարց է ծագել՝ հայրենի «70-ից ավելի կուսակցությունները հո բոլորը չե՞ն կարող ազգային խորհրդում լինել, օրինակ՝ Անի Զախարյանի կուսակցությունը…»: Հնարավոր փակուղուց խուսափելու համար իշխանափոխիչները որոշել են համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի օրինակով ոչ թե լրագիր ստեղծել (դրա անհրաժեշտությունը չկա, իրենց մտքերն ազատորեն կարող են սփռել բազում ԶԼՄ-ների միջոցով), այլ հռչակագիր, որը պետք է ստորագրեն «գաղափարին համաձայն կուսակցության ղեկավարները», բացի, իհարկե, Անի Զախարյանից:
Բյուջե-2014-ի առաջիկա քննարկումը ԱԺ լիագումար նիստում «Գոլոս Արմենիի» կանխատեսմամբ ոչ միայն բուռն է լինելու, այլև խորհրդարանի խոսնակը փորձելու է հերթական անգամ «խաղալ վարչապետի դեմ»: Ընդ որում, իրեն՝ խոսնակին, թվում է, թե նա գործում է «նրբորեն և աննկատ, իրականում՝ կոպիտ ու անշնորհք ձևով, ինչի հետևանքով հարուցում է կուսակցության ազդեցիկ անդամների ակնհայտ դժգոհությունը»: «Ժամանակն» իր հերթին, ցուցաբերելով վերլուծության անուրանալի ձիրք, կանխատեսում է, որ «վարչապետի փոփոխություն չի լինելու»:
Տեղեկացնելով, որ Վ.Խրիստենկոյի հետ անցկացված համատեղ ասուլիսում վարչապետը ռուսերեն է ելույթ ունեցել, «Առավոտն» ակնարկում է, որ դա «Լեզվի մասին» օրենքի խախտում է: Ի դեպ, «Նովոյե վրեմյան» արտատպել է ուկրաինական «Սեգոդնյա» ռուսալեզու թերթի հարցազրույցը, որի ժամանակ նույնպես վարչապետն հավանաբար ռուսերեն է խոսել:
«ՀԺ»-ն «վերջին շրջանում հրապարակվող պաշտոնական փաստաթղթերում լավատեսություն ներշնչող որևէ ցուցանիշ» չի գտել, ուստի իր տնտեսական մեկնաբանությունը վերնագրել է՝ «Ավելի վատ չի եղել»: Եթե «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը չվերանայվի, ապա «ուղեղների արտահոսքի վտանգն ավելի հստակ կուրվագծվի» հավելել է «168 ժամը»: Արտագաղթի թեմային անդրադարձել է նաև «Ազգը», սակայն պրոֆեսոր Գ.Ղարիբյանի հոդվածում մատնանշվում են այն կանխելու ուղիները:
Քննադատության որոշակի չափաբաժին է պարունակում «Հրապարակի», «Գոլոս Արմենիի», «Ժողովուրդի», «ՀԺ»-ի նյութերի մի մասը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ