Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 14 նոյեմբերի 2013

Թեժ քննարկումներ խորհրդարանում

«Հայոց աշխարհում» 2014թ. պետական բյուջեի նախագծի ԱԺ-ում քննարկման անդրադարձը խորագրված է «Նոր բյուջեի հիմնական առանձնահատկությունները»: Խորհրդարանի երեկվա աշխատանքը լուսաբանել են նաև «ՀՀ»-ն («Խնդիրները հնարավոր է լուծել՝ միայն դրանք վեր հանելու միջոցով», «Քննարկվում է «Պետբյուջե-2014»-ի օրինագիծը»), «Գոլոս Արմենիին» («Բյուջե-2014. սպասվում է լարված աշխատանք»), բազմաթիվ «նորություններ» են ներկայացրել «Ազգը», «168 ժամը», «Առավոտը», «ՀԺ»-ն, «Ժողովուրդը» և «Ժամանակը»:
«168 ժամը» փոխանցել է մանրամասներ ճանաչված ֆիզիկոս Արթուր Իշխանյանի երեկվա ասուլիսից՝ («Հայաստանում գիտության դոկտոր-պրոֆեսորները հավաքարարից, վարորդից, պահակից քիչ աշխատավարձ են ստանում»), «Հայոց աշխարհը»՝ մեկ այլ ասուլիսում պետական ծառայողների աշխատավարձի հաշվարկման միասնական համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի մեկնաբանությունը («Նոր համակարգը կլուծի մի շարք խնդիրներ»), «Ժամանակը»՝ նաև հռետորական հարցեր ուղղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին («Կարո՞ղ է հաջողություն ունենալ այն պետությունը, որն իր թոշակառուին արհամարհում է»)՝ «ձայնակցելով» «Հրապարակին» («Խաչիկյան 2-ի սպասելիքներ չունենաք»):
Անդրադառնալով կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի նպատակահարմարության վերաբերյալ հնչող «ոչ միանշանակ կարծիքներին», «Հայոց աշխարհը» ճիշտ է համարել «Նոր համակարգի ներդրումը հետաձգել»: «168 ժամը» նախ «Հետաձգե՞լ, թե՞ ոչ»-ի առիթով հայտարարել է, թե «կենսաթոշակային կրքերը թեժանում են», և խորհրդարանում արտահերթ նիստ հրավիրելու «ստորագրություններն արդեն հավաքված են», ապա՝ ստանձնել պարզաբանելու «Ի՞նչ է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը միջին խավի և ՀՀ տնտեսության զարգացման համար» բավական ընդգրկուն հարցը:
«Ազգը» անդրադարձել է էներգախնայողության նպատակով ձեռնարկվող գործընթացներին («Էներգախնայողության ծրագիրը կառավարությունում մոռացել են»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ