ուրբաթ, 15 նոյեմբերի 2013
Կրկին փորձենք…
Խոսքը վերաբերում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիա նոր հայտ ներկայացնելուն, ինչի անհրաժեշտությունը կառավարության երեկվա նիստում մատնանշեց վարչապետը՝ «Առավոտ», «Ժամանակ», «ՀԺ», «Հրապարակ», «Ազգ», «ՌԱ»:
ԱԺ-ում հնչած Մաքսային միությանը վերաբերող հարցուպատասխանը դեռևս մամուլի հրատապ թեմաներից է՝ «Հրապարակ», «Առավոտ», «Ժողովուրդ», «Ժամանակ», «ՌԱ»:
Նույն թերթերը՝ գումարած «Դե ֆակտո իրատեսը», արծարծում են կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու թեր և դեմ կողմերը:
Լրատվամիջոցները խորհրդարանում 2014թ. պետական բյուջեի երեկվա քննարկմանն արձագանքել են բազմաբնույթ հարցերով, առաջարկներով ու գնահատականներով. «Բյուջե 2014»-ը նոր ընդդիմադիր դաշինքի պատճա՞ռ» («Հրապարակ»), «Տնտեսական հավելյալ աճն ակնկալվում է շինարարությունի՞ց» և «Քաղաքակրթական հակամարտությո՞ւնն էլ է ազդում մեր բյուջեի վրա» («Իրավունք»), «Սա մեր երազանքների բյուջեն չէ, բայց տալիս է շատ հարցերի պատասխաններ» և «Պետք է գործի պատժելիության ինստիտուտը» («Հայոց աշխարհ»), «Վարչապետը համաձայնեց իր հասցեին քննադատություններին» («Ժողովուրդ»):
«Իրավունքի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը կարևորել է առողջապահության և կրթական ոլորտներում բյուջեի նախագծով նախատեսվող հատկացումները, ԲՀԿ-ական խորհրդարանական Միքայել Մելքումյանը՝ ներկայացրել սեփական մոտեցումները «վարվող քաղաքականության» նկատմամբ («Չեմ էլ կասկածում կառավարության մեր գործընկերների հայրենասիրության և պրոֆեսիոնալիզմի վրա»): «Ժողովուրդը» մի կողմից լուսաբանել է նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման վերաբերյալ ՊԵԿ-ի համապատասխան պարզաբանումները, մյուս կողմից… «որոշել», թե «ՀԴՄ-ները կործանարար հետևանք կունենան»: