Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 23 նոյեմբերի 2013

Նախա-նախա-նախընտրական

Քաղաքական գործիչներից մեկի այն հայտարարությունը, թե իբր վարչապետն իր թեկնածությունն է առաջադրելու 2018-ի նախագահի ընտրությանը, հերքել է ինքը՝ Տիգրան Սարգսյանը՝ «ՀԺ», «Ժողովուրդ»:
Առայժմ ոչ ոք չի հերքել «168 ժամի» այն ենթադրությունը, թե այսօր ՍԴՀԿ ատենապետ է ընտրվելու վարչապետի օգնականը և «Ժամանակի» այն պնդումը, թե «ՊԵԿ նախագահի «Զովք»-ում ՀԴՄ կտրոն չեն տալիս»:
Չի հերքվել նաև այն իրողությունը, որ Հայաստանի տնտեսությունն աճել է: Հայտնելով այս լուրը, «Ժամանակն», այնուամենայնիվ, կասկածում է՝ «ՀՆԱ-ի ցուցանիշները խիստ հակասական են»: Երևույթը պարզաբանում է «ՀԱ»-ն՝ «Կառավարությունն ու ԿԲ-ն փոխում են մարտավարությունը. նրանք սկսել են միջոցներ ձեռնարկել տարեվերջին տնտեսական գործընթացները խթանելու և գոնե նվազագույն աճ ապահովելու համար»:
«ՀԺ»-ն ազդարարում է, որ «միսը էժանանում է» և շուկայից օրինակներ է վկայակոչում, բայցև մտադիր է առաջիկայում պարզաբանել, թե ինչն է էժանացման պատճառը:
«ՀՀ»-ն, «Հրապարակը», «ՀԺ»-ն նշում են հայկական դրամի ստեղծման հոբելյանը, ընդ որում այս վերջին թերթը, նկատի առնելով, որ իբր «Հայաստանն առաջիկայում ստիպված կլինի հրաժարվել սեփական դրամից», մտահոգված է ԿԲ-ի առջև տեղադրված դրամի արձանի ճակատագրով: Պակաս մտահոգված չէ նաև «Հրապարակը»՝ փոխանցելով «ռուսական քաղաքական շրջանակներում» տարածված այն խոսակցությունը, թե Պուտինի այցի օրերին «Գյումրին դարձյալ կվերանվանվի Ալեքսանդրապոլ»:
Կուտակային կենսաթոշակի խնդիրն են արծարծում «ՀԱ»-ն, «168 ժամը» և «Գոլոս Արմենիին», իսկ «ՀԱ»-ն, «Ժամանակը» և «Նովոյե վրեմյան» բացահայտում են «Հայաստանի էլեկտրական ցանցերում» ստեղծված լարված վիճակի պատճառները:
Մամուլն արձագանքում է Գյումրու և Վանաձորի բուհերի խոշորացման առաքելությամբ այդ քաղաքներ այցելած ԿԳ նախարարի հանդիպումներին՝ «Ազգ», «Առավոտ», «Ժողովուրդ», ֆուտբոլի վարչապետի գավաթի խաղարկության եզրափակչին՝ «ՀՀ», «ՀԺ»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ