Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 29 նոյեմբերի 2013

Կլուծենք անլուծելին

Հելիոֆիկացման մասնագետ, «սովետական գիտնական» Վահան Համազասպյանը համոզված է, որ «մենք միասին»՝ Մաքսային միության անդամներս, «կկարողանանք հաջողությամբ հաղթահարել մեզ բաժին հասած բոլոր դժվարությունները, լուծել անլուծելի թվացող բազմաթիվ խնդիրներ»։ Հետևելով նամակագրության ժանրի հայրենի ավանդույթներին, այս խանդավառ մարդը «բաց նամակ» է հղել ՌԴ նախագահին՝ ակնկալելով, որ իր ստեղծած հելիոհամակարգերը նրա օգնությամբ Հայաստանից բացի կտեղակայվեն նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում՝ «Իրատես դե ֆակտո»։
Ըստ մամուլի հրապարակումների, կառավարության երեկվա նիստում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» օտարալեզու հեռուստանախագծի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար հատկացված 12 միլիոն դրամը «մեծ գումար» է 32.4 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար՝ «Ժողովուրդ», «ՀԺ» և այլն։ Եվ միայն նշված հաղորդումը վարողի համար է 12մլն դրամը «քչից էլ քիչ»՝ «Առավոտ»։
Սահմանամերձ վայրերի ուսանողների ուսման վճարի փոխհատուցման որոշմանը հոդված է նվիրել «ՀՀ»-ն՝ պարզաբանելով, որ խոսքը միայն պետական հաստատությունների մասին է։
Կուտակային կենսաթոշակի համակարգին անցնելու դժգոհությունը դեռևս պահպանվում է։ Նախկին սոցապ նախարար Գևորգ Պետրոսյանը համոզված է, որ «օրենքի սահմանադրականությունը կասկածելի է» («Ժողովուրդ»)։ «Հրապարակը» նույնչափ համոզված է, որ ԲՀԿ-ն ժամանակին միանշանակ կողմ է եղել այս համակարգին և այժմ, երբ «ընդդիմություն խաղալու ժամանակն է եկել», սկսել է մտահոգվել։ Հանրության մեջ տեղ գտած որոշ թյուրըմբռնումներ պարզաբանել է ֆինանսների նախարարը՝ «Իրավունք», իսկ մշակույթի և ԶԼՄ աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Ժաննա Թորոսյանը «Դելովոյ էքսպրեսում» հայտարարել է՝ «այս օրենքի միջոցով պետությունը քաղաքացու գրպանն է մտնում»։
«Ազգի» փոխանցմամբ Ղազախստանի կառավարության ղեկավարը խոստացել է աջակցություն «Հայաստանին՝ ՄՄ անդամակցության «Ճանապարհային քարտեզի» մշակման և… համագործակցության հարցերում»։ ՄՄ անդամակցության թեման արծարծել են նաև «ՀԱ»-ն («Մաքսային միություն մտնելով՝ կզարգացնենք արդյունաբերությունը) և «Ժամանակը» («Ինչ ստացավ Հայաստանը մեկուկես միլիարդի փոխարեն»)։
«ՀԱ»-ն Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը վաճառելու կառավարության պատրաստակամության առթիվ գրել է, որ այն «որոշ առումով հավասարակշռվածություն է մտցնում Հայաստանի էներգահամակարգում»։ Մի այլ հրապարակման մեջ թերթն արձագանքել է «Վաղարշ և որդիներ» ընկերությանը պատկանող ոսկու շուկայի աշխատակիցների երեկվա բողոքի ակցիային, որը լուսաբանել է նաև «ՀԺ»-ն։ «Ժամանակի» հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը մեկնաբանել է ավիափոխադրումների ոլորտի հիմնախնդիրները և «բաց երկնքի» քաղաքականության հեռանկարները։
Ձեռքի գնդակի ֆեդերացիայի նախագահը ներկայացրել է մարզաձևի զարգացման դժվարությունները, ինչպես նաև այս օրերին անցկացվող վարչապետի գավաթի խաղարկությունը։
«Առավոտը» նշում է Մերուժան Տեր-Գուլանյանի ծննդյան 65-րդ տարեդարձը։ Այդ առթիվ հոբելյարին է դիմել Պերճ Զեյթունցյանը՝ «Շարունակիր այդպես անհանգիստ ապրել»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ