Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 30 նոյեմբերի 2013

«Հոգնեցին թևերս…»

«Հրապարակը» նկարագրում է խորհրդարանում կրկին ծայր առած «աժիոտաժը», երբ ընդդիմադիր և կիսաընդդիմադիր պատգամավորները, վազվզելով շենքի միջանցքներով, ստորագրություն են հավաքում, որպեսզի կենսաթոշակային կուտակային համակարգի փաթեթի քննարկումը հրատապ կարգով մտցնեն առաջիկա քառօրյայի օրակարգ։ Պատգամավորներից մեկի կարծիքով հաջողության հասնելու համար «պետք է չհոգնել պարզապես ու պայքարել մինչև վերջ»։ Կառավարությունն իր հերթին, հանձին վարչապետի, Դիլիջանում հայտարարել է կենսաթոշակային բարեփոխումը տրամաբանական ավարտին հասցնելու վճռականությունը՝ «ՀՀ», «168 ժամ»։
«ՀԱ»-ն և մասնակիորեն՝ «ՀԺ»-ն արձանագրում են գնաճի տեմպի դանդաղումը, «Ժողովուրդը»՝ հարցականով՝ աղքատության նվազումը, իսկ Հրանտ Բագրատյանը «Հրապարակի» ընթերցողին բացատրում է, որ ՀՆԱ-ի աճը ձեռք է բերվելու «ՀԷԿ-երի վաճառքի հաշվին»։ «Գոլոս Արմենիի» զրուցակից Էդվարդ Սանդոյանն էլ հայտարարում է, որ «ներկայիս տնտեսական մոդելն իրեն սպառել է». այս թերթի հրավիրած հերթական «կլոր սեղանի» մասնակիցները պարզաբանում են, թե ինչու է մեզանում կյանքը թանկանում, գներն աճում, իսկ աշխատանքը հնարավորություն չի տալիս թոթափել աղքատությունը։
«Ժամանակը» հերթական անգամ փորձում է պարզել, թե «ո՞ր տրամաբանությամբ է պատգամավորների աշխատավարձը նախարարների աշխատավարձից ավելի ցածր սահմանվել». այս և թերթի մյուս հարցերին պատասխանում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը։
«Առավոտը» «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առնչությամբ փոխանցում է Ավետիք Իշխանյանի կարծիքը. «ռուսալեզու շոուների առկայությունը ցույց է տալիս, որ մեր 20 տարվա անկախ պետությունը կայացած չի եղել», «Նովոյե վրեմյան» անընդունելի է համարում, որ շուկայական տնտեսության պայմաններում մասնավոր հեռուստաընկերության համար արտոնագիր գնի… պետությունը։
«Ազգը» և «ՀԱ»-ն հույս են հայտնում, որ ՍԴՀԿ ատենապետի ընտրությամբ «հնչակյանները վերջ կտան ներքին պառակտմանը», իսկ «Ժամանակը» այս կուսակցությանն առնչվող վերջին ժամանակի իրադարձություններն անվանում է «քաղաքական դաշտի վերաձևում», որում, իբր, դերակատարություն է ունեցել վարչապետը։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ