Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 6 դեկտեմբերի 2013

«Ծիծաղը լավ է մարդուն…»

Այս նկատառումով էլ երևի Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը վերջինիս ԱԺ-ի սենյակում կարդում էին այն լուրը, թե ինչպես է Զոհրաբյանն իբր «մատ թափ տվել» Ուրիխանյանի վրա ու ծիծաղում: Պատմելով այս զվարճալի միջադեպը, ԲՀԿ խոսնակը հընթացս պատասխանում է «Հայացքի» մի քանի հարցի:
Կառավարության աշխատակազմում ստեղծվել է հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին, իսկ ՀԱԿ-ն ապարդյուն փորձել է ԱԺ-ում «անցկացնել» «համատարած կոռուպցիայի» դրույթը, որն ի վերջո մերժվեց («Հայացք», «Առավոտ», «Ժողովուրդ», «ՀԺ»):
Ընթերցողի համար ոսկու շուկայի «առեղծվածն» են պարզաբանել «ՀՀ»-ն, «ՌԱ»-ն, «Ազգը», «Հրապարակը»:
Երեխաների չաշխատող ծնողներին նույնպես նպաստ տրամադրելու օրենսդրական նախաձեռնության մերժումը կառավարության կողմից վշտացրել է «Ժամանակին», որը մնում է այն կարծիքին, որ դրա համար անհրաժեշտ մոտ 16 մլրդ դրամը հնարավոր է «գտնել»: Հակառակը, գործադիրը, ըստ «Հայացքի», 2014-ից իբր մտցնելու է նոր՝ շահութաբաժնի հարկ, ինչը «չտեսնված, չլսված բան է»:
«Դելովոյ Էքսպրեսը» լուսաբանել է Դիլիջանում տեղի ունեցած համաժողովի աշխատանքը՝ «ՏՏ ոլորտ. մի քայլ առաջ, երկու քայլ հետ»:
Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու խնդրի արծարծման հերթը հասել է «Հրապարակին»՝ «Հույսներդ կտրեք, որ Հասմիկ Պողոսյանը հրաժարական կտա»:
«Ինչ, որտեղ, երբ» խաղին նվիրված բանավեճը դեռևս մնում է մամուլի էջերում՝ «Առավոտ», «Իրավունք»:
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են», նշել է «Հայացքը»՝ միանալով «Հայոց աշխարհին», ըստ որի «Կուտակայինի դեմ կուտակված բողոքը չի պարպվում»: Կուտակային համակարգի բաղադրիչների, արդյունավետության ու նաև մտահոգությունների շուրջ «Ժամանակը» և «Իրատես դե ֆակտոն» զրուցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ: Թեմային անդրադարձել են նաև «Ժողովուրդը», «ՀԺ»-ն և «Հրապարակը»:
«Հայոց աշխարհի» հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է խորհրդարանում քննարկվող պետական պաշտոնյաների աշխատավարձի մասին օրինագծի մանրամասներին: Երկու այլ հրապարակումներում թերթը, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի և տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ զրույցների միջոցով, փորձել է պարզաբանել գազի գնի հետ կապված մի քանի խնդրականներ: Թեման արծարծել են նաև «ՌԱ»-ն, «Իրավունքը», «ՀԺ»-ն և «Ժամանակը», որը ներկայացրել է ՌԴ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն, վերլուծաբան Կ.Սիմոնովի տեսակետը, թե «Հայաստանի պարագայում գազի վերջնական գինը որոշելու է ՀՀ կառավարությունը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ