Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 7 դեկտեմբերի 2013

«Գազի թղթապանակի» առեղծվածը

«ՀՀ»-ն և «Ազգը» ներկայացրել են ՀՀ վարչապետին կից արդյունաբերության խորհրդի երեկվա նիստից մանրամասներ և կարևորել, որ 2014-ի հունվար-փետրվարին կսկսվեն հայկական դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների զանգվածային արտադրությունը և վաճառքը: «168 ժամի» հետ զրույցում Technology and Science Dynamics Inc/Armtab Technologies ընկերության նախագահ Վահան Շաքարյանը այն համարել է «մեծ քայլ Հայաստանի ՏՏ ոլորտում»: «Առավոտը» վերստին անդրադարձել է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի պատմությանը՝ հրապարակումներից մեկում ներկայացնելով ՀՅԴ-ական խորհրդարանական Արծվիկ Մինասյանի կարծիքը, թե այդ «բաժնեմասի արժեքը շատ ավելի մեծ է, քան կառավարության կողմից հայտարարված թվերը», մյուսում՝ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանի «գազի թղթապանակը» («Իշխանությունը «ղումար» է խաղացել «ՀայՌուսգազարդի» բաժնեմասի վրա»): Թեման արծարծել են նաև «168 ժամը» («Գազի պարտքի գաղտնիքը բացահայտվել էր դեռ մայիսին»), «ՀԺ»-ն, «Ժողովուրդը», «Ժամանակը»:
«Հայոց աշխարհի» հետ զրույցում, ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հայտարարել է, որ «կուտակային կենսաթոշակի գաղափարը իրականացել է միայն այն երկրներում, որտեղ գործել է պարտադիր բաղադրիչը» («Մենք հեծանիվ չենք հնարել»): «Պարտադիր կուտակայինի» թեման շարունակել են քննարկել «Հրապարակը» և «Ժամանակը», որը փորձել է նաև «բացահայտել թե զգուշացնել», թե «Ի՞նչ կլինի, եթե պարտադիր կուտակայինը գործի 2014-ից»:
«Հայոց աշխարհի» հետ զրույցում փորձագետ Հարություն Մեսրոբյանը բիզնեսի վարման ցուցանիշով Հայաստանի դիրքերի բարելավման վերաբերյալ ամերիկյան Forbes վարկանիշային կազմակերպության հիշատակմանը հակադարձել է, թե «աղյուսակի կազմման հիմքում ընկած են ձևական ընթացակարգեր» («Հայաստանում բիզնես միջավայրը վատ վիճակում է»):
1988թ. ավերիչ երկրաշարժից հետո դեռևս չլուծված մեծ ու փոքր խնդիրներին են անդրադարձել «Ժողովուրդը», «Հրապարակը», «ՀՀ»-ն, «Հայոց աշխարհը», «168 ժամը»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ