Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 12 դեկտեմբերի 2013

Վազող ջրերի հայելին

ԱԺ-ում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի փոփոխությունների երեկվա քննարկմանն անդրադարձը «Ազգը» խորագրել է «Անխոս ձուկը լավագույնս խոսեցրեց մեր խորհրդարանականներին»: Օրենքի նախագծի բուռն քննարկումը «168 ժամը» որակել է «Ջուրծեծոցի՝ ջրի խնայողության թեմայով», «Հրապարակը» հավելել, թե իբր «ԱԺ-ում սղղացրին հերթական աղմկահարույց նախագիծը»՝ «Հանուն բյուջեն օդից փող լցնելու»: Խորհրդարանի երեկվա աշխատանքը լուսաբանել են նաև «Ժողովուրդը», «Ժամանակը», «Գոլոս Արմենիին» և «ՀԺ»-ն, որը պարզապես հայտարարել է, թե «օրինագծի քննարկումը… սկանդալային ընթացք» է ստացել («Սկանդալ և շահերի բախում ԱԺ-ում»): «Հայոց աշխարհին» հետաքրքրել են գալիք տարվա բյուջեի «նորացված տարբերակի» վերաբերյալ տարբեր խմբակցությունների գնահատականները («Լարված, բայց կանխատեսելի քննարկում»), «168 ժամին»՝ տարաբնույթ որակումները («Անողնաշար», «կաղ ու թոփալ», «միոտանի», «հուսահատ» ու «բլեֆ» բյուջեն կհաստատվի»), «Առավոտին»՝ որ «ՀՅԴ-ն չի կարող «կողմ» քվեարկել բյուջեի նախագծին», մինչդեռ «ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը կողմ կքվեարկեն»:
«Ժողովուրդը» «բավականին խոսուն» է որակել այն, որ «եվրոբոնդերից ստացված գումարներով» «Հայաստանն առաջին հերթին շտապում է մարել» Ռուսաստանի տրամադրած վարկը («Չորով ստանում են»): «Հրապարակը» անդրադարձել է Երևան-Էջմիածին ավտոճանապարհի լուսավորման հիմնախնդրին («Լուսավորությունը մեզնից, վճարը՝ կառավարությունից. առաջարկում է համայնքի ղեկավարը»):
Հայաստանին օժանդակելու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ռազմավարության և լրագրողների հետ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլարդի հանդիպման մանրամասները ներկայացրել են «ՀՀ»-ն, «Ազգը» և «Ժամանակը»: «168 ժամը» նշել է, թե «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհրդի կողմից ընտրված և աջակցություն ստացող երկրների շարքում Հայաստանը չի հիշատակվել: «Հայոց աշխարհը» հավելել է, որ «Հայաստանը արագացված քայլերով գնում է Մաքսային միություն»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ