Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 14 դեկտեմբերի 2013

Ավտոմեքենան կօգնի լավ ծառայել ժողովրդին

Մամուլը մեկնաբանում է պետական մի շարք գերատեսչությունների համար ծառայողական ավտոմեքենա գնելու կառավարության որոշումը։ Ըստ «Ժողովուրդի», պահուստային ֆոնդից այդ նպատակին հատկացվում է 789 մլն դրամ։ «Ժամանակը» մանրամասնում է, որ Ազգային ժողովին տրամադրված 196 մլն դրամով կգնվի 14 նոր մեքենա։ Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի խոսքով դրանով կարիքներն ամբողջությամբ չեն բավարարվի, բայց ինչ-որ չափով հոգսը կթեթևանա…»։ Եվ այլն։
Որոշ պաշտոնյաների այն մտավախությունը, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանում կարող է գնաճ արձանագրվել, «ՀԺ»-ին և «Ժամանակին» դրդել է ենթադրությունն իբրև իրողություն մատուցել և նույնիսկ ամրապնդել «տնտեսագիտական» հաշվարկներով։
«Ժողովուրդի» դիտարկմամբ և ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի խոսքով ԱԺ-ում հնարավոր է հարուցել յոթ տոկոս տնտեսական աճ չապահոված կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Սակայն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին դա քիչ է թվում, նա կուզենար, որ հրաժարական տա ոչ միայն կառավարությունը, այլև ամբողջ Ազգային ժողովը. «Այս քայլն անհրաժեշտ է, որպեսզի մեզ մոտ մթնոլորտը փոխվի» («Հրապարակ»)։ Այս թերթն ու «ՀԺ»-ն էլ տեղեկություն ունեն, որ դեկտեմբերի 20-ին գումարվելու է ԱԺ ևս մեկ արտահերթ նիստ, որն ավարտվելու է մեկ օրում։
Հերթական հարցազրույցն է տվել ՍԴՀԿ նորընտիր ատենապետը. «Մեր թիրախը լինելու են Հայաստանում առկա բոլոր սոցիալական խնդիրները, Հայաստանում առկա մենաշնորհը, առկա օլիգարխիան, բացասական երևույթները, ազգային հարստության թալանն ու վաճառքը («Հրապարակ»)։
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված երաժիշտ Տիգրան Համասյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այդ որոշումը, պատասխանել է. «Շատ լավ եմ գնահատում։ Ինձ չի թվում, թե ես բանակում ավելի լավ կծառայեմ իմ հայրենիքին, քան դրսում հայկական երաժշտություն նվագելով»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ