Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 19 դեկտեմբերի 2013

Քննադատության ասպարեզ՝ Ամանորին ընդառաջ

«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է արդյունաբերության զարգացման հիմնախնդիրներին և դրանց լուծման նպատակով պետականորեն գործադրվող մի շարք միջոցառումներին («Աջակցության գործիքներն ըստ առաջնահերթությունների»): «Հայոց աշխարհը» նշել է, որ ՀՀ վարչապետին կից գործող արդյունաբերության խորհրդի օրերս կայացած նիստում ներկայացված հայկական պլանշետների արտադրությանը վերաբերող ծրագիրը «մտնում է գործնական փուլ», դրանք «կարտադրվեն ազատ գոտու տարածքում»: Արդյունաբերության հիմնահարցերը արծարծել է նաև «Գոլոս Արմենիին»:
«Հրապարակը» և «Հայոց աշխարհը» շարունակել են գազի գնի վերաբերյալ խորհրդարանական բուռն լսումների և, հատկապես, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պարզաբանման շուրջ տարաբնույթ մեկնաբանությունների հրապարակումը, «Ժողովուրդը» «նվաստացուցիչ» է որակել խորհրդարանի հաստատմանը ներկայացված հայ-ռուսական համապատասխան համաձայնագրերը:
«168 ժամը» կուտակային կենսաթոշակային համակարգին հերթական անդրադարձը խորագրել է «Սև փողերի հինգ տոկոսը», «Հրապարակը»՝ ավելի «հեռուն գնացել», թե իբր առհասարակ «Պետությունը պարտադիր պայմաններով քամում է հասարակությունը»: Թեման կենսաթոշակային «երաշխիքային ֆոնդի կառավարման…մասով» արծարծել է նաև «Ժողովուրդը»:
«ՀԺ»-ն, թերևս կառավարությանն անվստահություն հայտնելու ՀԱԿ կուսակցության երեկվա հաղորդագրության ի պատասխան, բարձրաձայնել է իր «օրակարգային հռետորական» հարցը՝ «Կտապալե՞ն»: ՀԱԿ-ի երեկվա գործողությանը արձագանքել են նաև «Ժողովուրդը» և «168 ժամը», որը մի այլ հրապարակման մեջ էլ փորձել է «բացահայտել» ՀՀ գանձապետական համակարգում կատարվող փոփոխությունները («Քանդել՝ նորը չկառուցելու համար»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ