Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 21 դեկտեմբերի 2013

Գազի խնդիրը

Խորհրդարանում ծավալված երեկվա քննարկման ընթացքում, որի վերջակետը քվեարկության տեսքով դեռևս չի դրվել, հարցն ընդլայնվեց և ընդգրկեց հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ սպեկտրը:
Ահա վերնագրերը. «Գազային համաձայնագրերը՝ բուռն քննարկման առարկա» («Ազգ»), «ՀՀԿ-ականները քննադատեցին կառավարությանը, բայց կքվեարկեն «պրագմատիկ» («Առավոտ»), «Գազային կրքեր խորհրդարանում» («Ժողովուրդ»), «Ով ում է խաբում» («Գոլոս Արմենիի»), «Նրանք հանձնում են պետությունը. «Գազպրոմին» գերի հանձնվելը հետաձգվեց երեք օրով» («168 ժամ»), «Քվեարկությունը կարող է տապալվե՞լ» («Հրապարակ»), «Համ էժան գազ ենք ուզում, համ չենք ուզում ընդառաջ քայլեր անել» («ՀԱ»), «Բնական գազը բարձրացրել է ընդդիմության տոնուսը» («Նովոյե վրեմյա»):

Տնտեսական վիճակը

«Այդպես էլ կառավարությանը չհաջողվեց շտկել տարվա կեսին տնտեսության մեջ ի հայտ եկած բացասական դրսևորումները: Այլևս պարզ է, որ տնտեսական տարին կփակվի շատ ավելի համեստ աճով, քան կառավարությունը ծրագրել էր պետական բյուջեով» («ՀԱ»):
«Որքան էլ որ դեկտեմբերը համարվում է տնտեսապես ամենաակտիվ ամիսը, գրեթե անհավանական է, որ մեր տարեկան տնտեսական աճը հասնի 4 տոկոսի» («Ազգ»):
«Ձեր կառավարությունն այս տարի առավելագույնը կարող է 4 տոկոս աճ ապահովել, և դուք մինչև օրս հրաժարական չեք տվել». Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Մովսիսյանին («ՀԺ»):
Համադրելով երկրի տնտեսական ակտիվության և գնաճի ցուցանիշները, «Ժողովուրդն» ազդարարում է՝ «ՀՀ այս կառավարության գործունեությանը մնաց 10 օր»:
«168 ժամի» էջերում երկրի խնդիրներին համապարփակ հայացք է նետում ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ով «որևէ ակնկալիք չունի նույնիսկ կառավարության փոփոխությունից»:

Նվաճումների տարի

2013-ի աշխատանքի արդյունքն ամփոփել են ՀՀ արդարադատության («Առավոտ», «ՀԱ»), ՀՀ կրթության և գիտության («ՀՀ»), ՀՀ գյուղատնտեսության («Գոլոս Արմենիի») նախարարները:
«Համաձայն չեմ, որ ունենք 14 քաղբանտարկյալ: Ընդամենը 3-4 հոգու մասին է խոսքը, վստահ եմ, որ երեքից այն կողմ անուն չեք կարող տալ: Մեր բառապաշարից դուրս է եկել քաղբանտարկյալ տերմինը». Հրայր Թովմասյան:
«Հայաստանի կրթական համակարգը բարեփոխվում է ճիշտ ուղղությամբ, լավ տեմպերով», Արմեն Աշոտյան:
«Աճի որոշակի ցուցանիշներ են արձանագրվել գյուղատնտեսության բոլոր ոլորտներում». Սերգո Կարապետյան:

Հոբելյան

Տպագիր մամուլը՝ «Հայաստանի Հանրապետություն», «ՀԺ», «Ժողովուրդ», լուսաբանել է Ազգային անվտանգության ծառայության 95-ամյակին նվիրված միջոցառումները:
«Նովոյե վրեմյան» «Մարդկային ոգու կախարդական մեղեդիները» հոդվածով նշել է Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-րդ տարին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ