Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 25 դեկտեմբերի 2013

Լավ հարևանը և լավ բարեկամը

«Իրավունք-հետաքննությունը» Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելը դիտարկում է «Ռուսաստանի հարավային՝ Իրան-Սիրիա, այսինքն՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածի և Պարսից ծոցի ուղղությամբ» ձևավորվող աշխարհաքաղաքական իրողությունների համապատկերում: Թերթը մեջբերում է նաև վրացական աղբյուրներ, որոնց վկայությամբ Աջարիան, օրինակ, «լիովին գտնվում է թուրքական բիզնեսի վերահսկողության տակ», ավելին, «Բաթումից մինչև Ադրբեջանի սահմանը տիրում է թուրք-ադրբեջանական բիզնեսի տոտալիտար գրոհը»: Այս պայմաններում թերթը կարևորում է Հայաստանի ինտեգրումը Մաքսային միությանը:
«Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վերականգնվելու և իր տնտեսությունը վերակողմնորոշելու ուղղությամբ», - հայտարարել է ԱՄՀ պատվիրակության ղեկավարը, - «սակայն էական մարտահրավերները պահպանվում են: Դրանց թվում են արձագանքը 2013թ. աճի տեմպի դանդաղմանը, վերջին տարիների մասնավոր և օտարերկրյա ուղղակի ցածր ներդրումներին և համեմատաբար բարձր աղքատությանն ու գործազրկությանը» (Ազգ):
Այնուամենայնիվ, կառավարությունը ըստ «Հրապարակի», մտադիր է 2015թ. «աշխատավոր դասի համար իրականացնել նաև պարտադիր առողջապահական ապահովագրությունը»:

Լուծելի և «անլուծելի» խնդրականներ

Պետական գույքի կառավարման վարչության պետի երեկվա մամուլի ասուլիսին անդրադարձել են «ՀՀ»-ն, ըստ որի «Ոլորտում անլուծելի խնդիրներ չեն լինի» և «Ազգը», որ պարզապես մեջբերել է Արման Սահակյանի հայտարարությունը, թե «Ներդրումային պարտավորությունները չկատարող սեփականատերերը կտուգանվեն»:
«Հայոց աշխարհը» արձագանքել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չքանդելու ՀԽ-ի դիմումին («Հանրային խորհուրդն ասաց իր տղամարդու խոսքը») և Սևանա լճում ցանցավանդակային տնտեսության ստեղծմամբ իշխանի արտադրություն իրականացնելու համալիր ծրագրի նախագծին («Սևանը կվերածվի իշխաններով լի ակվարիումի»), «ՀԺ»-ն՝ ներկայացրել իր «հատուկ» վերաբերմունքը ջերմոցային տնտեսությունների խթանման հայեցակարգին, գրելով, թե իբր «ունենք հերթական մի «փաստաթուղթ», որը ստեղծվել է միայն ստեղծված լինելու նպատակով»:

Իրականանալի ծրագիր

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հիմնադիր-հոգաբարձու Վերժինե Մովսիսյանը երկրի ղեկավարությանը հիշեցնում է «Հրանտ Մաթևոսյան» հաստատության կառուցման ու գործարկման անհրաժեշտությունը: «Լուծված չէ կառուցումն ապահովելու ամենահիմնական՝ ֆինանսական խնդիրը», - գրում է տիկին Վերժինեն («Առավոտ»):

Իսկ ի՞նչ է գրում «Ժողովուրդը»

Այս թերթը նախանձելի հետևողականությամբ շարունակում է կառավարության գործունեության ավարտի «հետհաշվարկը»: «Ժողովուրդը» նաև ժամանակ է գտել հաշվելու պետական պաշտոնյաների անձնական ունեցվածքը և առաջարկել դրա «ընդամենը մի մասի գնով «քեշ» մարել իրենց պատճառով գոյացած ռուսական պարտքը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ