Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 26 դեկտեմբերի 2013

Գնահատականների խաչմերուկ

«Ազգը» Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի երեկվա մամուլի ասուլիսի անդրադարձում կարևորել է տեղեկությունը, որ «Հայաստանից արտահանվել է երկու անգամ ավելի շատ գյուղմթերք, քան անցյալ տարի»։ «Հայաստանի Հանրապետությունը» հավելել է ըստ նախարարի՝ ոլորտում հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող գործառույթները (ցանքատարածությունների ավելացում, պարենային անվտանգության մակարդակի բարձրացում և այլն), ի մասնավորի շեշտելով, որ գյուղոլորտի հետագա առաջընթացն ու զարգացումը կապվում է գյուղատնտեսությունում կոոպերացիայի, տնտեսավարողների համատեղ գործունեությունը խթանող մեխանիզմների ներդրման հետ։
Անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքին ՏՄՊՊ հանձնաժողուվի նախագահ Արտակ Շաբոյանի գնահատականները լուսաբանել են «Ժողովուրդը» («Հանձնաժողովը 2014-ին էլ է ակտիվ գործելու»), «Ազգը» («Արտակ Շաբոյանը նոր բացահայտումներ խոստացավ»), «Առավոտը» («Օղի կեղծողներին ՏՄՊՊՀ-ն տուգանել է, բայց խանութներում կրկին վաճառվում են կեղծ օղիներ»), «ՀԺ»-ն, որ հընթացս «վիճարկել» է ՄՄ Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ հանձնաժողովի նախագահի ձևակերպումները, «Հայոց աշխարհը» («70 հազար աշխատավարձով՝ 150 հազարանոց ամանորյա սեղան»)։
«Առավոտը» ներկայացրել է «հեռացող 2013 թվականի ամփոփումը» ըստ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի («2013-ի 13 «քյալագյոզությունները»), «168 ժամը»՝ նախ տնտեսագետ Բագրատ Ասատրյանի «նախաամանորյա» կանխատեսումը՝ «Բանիմաց, կրթված, հայրենասեր սերունդը գալու և դնելու է իր պահանջները», ապա, մի այլ հրապարակման մեջ նշել, թե «Որքան գումար են ծախսել նախարարությունները սեմինարների և համաժողովների վրա»։

Գազի «հետքերով»

ՄՄ անդամակցության գործընթացի հերթական արձագանքը «Ժողովուրդը» խորագրել է «Գլխապատառ»՝ քննության առնելով նաև էներգետիկ և տնտեսական անվտանգության հիմնահարցեր։ «168 ժամը» փոխանցել է Դավիթ Շահնազարյանի և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեսակետները։

Այլևայլ

Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Հրանտ Բեգլարյանը «Հրապարակում» հայտարարել է՝ «Իմ աշխատանքից որևէ մեկը դժգոհ չի եղել»։ «Հայոց աշխարհը» անցնող տնտեսական տարին առանձնացրել է գնաճային ճնշումների ակտիվացմամբ և եզրակացրել, որ թեև «գնաճը հաջողվեց թուլացնել», այդուհանդերձ «այն բարձր կլինի նախորդ տարվանից»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ