Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 15 հունվարի 2014

Բառեր, բառեր…

Ուզո՞ւմ եք իմանալ, թե մեր այլևայլ գործիչներն ու լրատվամիջոցներն ինչ մտքեր են արտահայտում ՀՀ վարչապետ – ՀՀ 2-րդ նախագահ բանավեճի թեմայով: Ահա. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը… շատ շիտակ դիրքորոշում ունի», «Ու մենք մեր տեսակետն ունենք», «Այլ հարցերի չեմ կարող պատասխանել, քանի որ ես որևիցե մեկի փաստաբանը չեմ» («Ժողովուրդ»): Առանց նշելու էլ պարզ է, որ սույն խոսքը հեղինակել է ԲՀԿ մամուլի խոսնակը:
«Քոչարյան-Սարգսյան լարվածությունն արհեստական է», «Քոչարյանը, փաստորեն, մասնակցում է հունվարի 18-ի հանրահավաքին» («Հրապարակ»):
«Երեք նախագահների» մեջ «ռեաբիլիտացիայի» ենթակա մարդ չկա». Երջանիկ Աբգարյան («Առավոտ»):
Այսպիսի բեռով ո՞ւր եք գնում, պարոն Քոչարյան», «Ռոբերտ Քոչարյանը թակում է ՀՀԿ-ի դուռն ու հարցնում՝ թույլ կտա՞ք ներս մտնել». Ահարոն Ադիբեկյան («Իրավունք-հետաքննություն»):
«Հարցազրույցներով քաղաքական իրողությունները չեն փոխվում». Ալեքսանդր Իսկանդարյան («ՀԱ»):
«Քոչարյանի վերադարձը ազգի ճակատագրական սխալը կլինի». Սասուն Միքայելյան, «Քոչարյանի քաղաքական դիակը վերակենդանացնելու խնդիր է դրված». Անդրիաս Ղուկասյան («Ժամանակ»):

Տնտեսության հանձնումից հետո մնում է անդամակցել

«ՄՄ-ին անդամակցելը վաղուց էին սկսել», գրում է «Ժողովուրդը» և հավելում. «Ժամանակին դեռ Ռոբերտ Քոչարյանի «թեթև ձեռքով» ՌԴ-ին հանձնվեցին տնտեսական- ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ»: Թեման շարունակում է «Ժամանակը». «Ամեն դեպքում Հայաստանը հայտնվելու էր Մաքսային միությունում՝ լիներ Տեր-Պետրոսյան-Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»: ՄՄ-ին անդամակցելու մերօրյա խնդիրներն են արծարծում «ՀԺ»-ն, «ՀՀ»-ն, իսկ «ՌԱ»-ն իր վերլուծական հոդվածում եզրակացնում է, որ ԱՊՀ-ի տնտեսական աճի շարժիչ ուժը առևտուրն է, շինարարությունը և ծառայությունները:

Սպասումների տարի

«Հայոց աշխարհը» փորձել է պարզաբանել, թե «Ինչպիսին են սպասումներն այս տարի» ու նախ նշել է, որ «նախորդ տարվա համեստ տնտեսական աճից հետո» կառավարությունը որդեգրել է «խիստ զգուշավոր մոտեցում», ապա նաև կանխատեսել, որ ՄՄ-ը «անդամակցությունից բխող գնաճային լուրջ ռիսկեր հիմնականում չեն սպասվում»: «ՀՀ»-ն ներկայացրել է այս տարվա ընթացքում ՓՄՁ-ներին տրամադրվող պետական աջակցության հիմնական ուղղությունները և կարևորել, որ ժամանակակից տեխնոլոգիաները կհատկացվեն որպես դրամաշնորհ: «Ժամանակին» հետաքրքրել է Heritage Foundation հիմնադրամի հրապարակումը, ըստ որի «անցյալ տարվա համեմատ Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացրել է 0,5 միավորով՝ ներդրումային, գործարարության և դրամական ազատության ոլորտներում գրանցված անկման պատճառով», «Առավոտին»՝ կենսաթոշակային բարեփոխումների մասին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի «ինքնօրինակ» գնահատականը («Կառավարությունը թող հեքիաթներ չպատմի, այլ մոնոպոլիաները տրոհի»):

Այլևայլ

«Հրապարակը» գիտե, թե երկրի ղեկավարներից ով որտեղ է Ամանորն անցկացրել, «Ժողովուրդը»՝ թե Արարատյան դաշտը սնուցող ջրային պաշարների չարաշահման հարցով իրավապահներն են զբաղվում, «Ժամանակը»՝ թե ինչ ճանապարհով է «Հայաստանից դուրս բերվել 6,2 մլրդ դոլարի կապիտալ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ