Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 18 հունվարի 2014

Մամուլի «թեժ մտորումները»

«Հրապարակը» «որոշել» է, որ «ողջ երկիրն այս օրերին ուշի-ուշով հետևում է, թե ինչ ճակատամարտ է ընթանում» ՀՀ երկրորդ նախագահի և գործող իշխանության միջև, և «ճակատային» թեմայով մի շարք ուշագրավ հոդվածներ առաջարկել. «Քոչարյանը պաշտպանում է թիմին, իսկ թիմը նրան՝ ոչ», «Մովսիսյանի և Աշոտյանի սև թուղթն էլ եկավ», «ՀՀԿ-ական հնաբնակ պատգամավորների հակասական կարծիքները», «Ու չկա մեկը, որ ասի ճշմարտությունը»։ Թեման հուզել է նաև «Ժողովուրդին» («Թասիբի է գցում»), «168 ժամին» («Երբ բանավիճում են կատարողները»), «Առավոտին» («Ցանկացած իշխանության տարիներին և լավ բաներ են լինում, և վատ») և «Ժամանակին», որը կարևորել է, որ «բնակֆոնդը և՛ Քոչարյանի տարիներին, և՛ նրանից հետո նույն չափով է աճել»։

Դժվարին ընտրության պահը
«Հայաստանի Հանրապետությունը» ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանի երեկվա ասուլիսի անդրադարձում նշել է, որ ըստ 2013թ. ընթացքում կատարված ստուգումների «տեսչությունը խախտումներ է հայտնաբերել բոլոր ոլորտներում», և «պաշտոնյաները ներգրավվել են որպես մեղադրյալ»։ «Առավոտը» մտահոգություն է հայտնել, թե տեսչությունը «ամեն անգամ… չարաշահումներ ու խախտումներ է հայտնաբերում, բայց պատժվում են ընդամենը միջին օղակի պաշտոնյաներ»։
«Հայոց աշխարհը» ներկայացրել է կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատականները («Անլուծելի խնդիրներ չկան. պետք է փնտրել ելքեր»)։ «Առավոտը» նոր համակարգի շուրջ զրուցել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի և «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի, «168 ժամը»՝ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանի հետ («Յուրաքանչյուր ռեֆորմի մեկնարկ մի փոքր դժվար է. ՀՀ քաղաքացիները չեն շտապում կենսաթոշակային ֆոնդեր ընտրել»)։

Այլևայլ
«168 ժամի» հետ զրույցում «Չեթեմ հաուս» կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ղեկավար Ջեյմս Նիքսին ներկայացրել է Հայաստանի՝ ՄՄ անդամակցության վերաբերյալ իր «հավակնոտ» դիտարկումը՝ «Ռուսաստանը հաղթեց այս ռաունդում, բայց սա խաղի վերջը չէ»։
«ՀԺ»-ն գրել է, թե ՀՀ կառավարությանը պատկանող «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս մասնաբաժինը «Գազպրոմին» հանձնելու վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է «վերջին պահին», «չմոռանալով» «Հայռուսգազարդի» վերանվանումը «Գազպրոմ Արմենիա»-ի որակել «լրիվ թիթիզություն»։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ