Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 21 հունվարի 2014

Չորս խմբակցություն ենք, չորսս էլ մի բոյի

Այս չորսը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», ըստ «Ժողովուրդի», «…առաջիկայում պատրաստվում են հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ. բայց դա կանեն ոչ թե փետրվարի 3-ին մեկնարկելիք քառօրյայի ժամանակ, այլ ավելի ուշ»: Այժմ սույն խմբակցությունների մասնագետներն զբաղված են կառավարության «ձախողումները» հաշվելով: Այս նույն թերթը նաև տեղեկություն ունի, որ «իշխանական ուժերը» որպես զիջում կարող են համաձայնել, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր լինի միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածում՝ կամավոր: Անցած շաբաթ օրվա հանրահավաքի հնարավոր հետևանքներին է անդրադառնում նաև «Առավոտը», իսկ «Ժամանակը» փորձում է բացահայտել ՊԵԿ-ֆիննախ «աստղային պատերազմի» պատճառը:

Նոր «վրձնահարվածներ»

ՀՀ 2-րդ նախագահ – ՀՀ վարչապետ երկխոսության կտավին ուշացումով վրձնահարվածներ է ավելացնում «168 ժամը»: Ահա դրանցից մի քանիսը. ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ «Ռ.Քոչարյանն օգտագործվում է որպես գործիք՝ կառավարության դեմ»: Ռուբեն Հակոբյանի կարծիքով երկրորդ նախագահի՝ «քաղաքականություն վերադառնալու խոսակցությունն արհեստածին է»: Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ երկրորդ նախագահը «ցանկանում է ցույց տալ, որ ինքը վարչապետի ավելի ընդունելի և լավ թեկնածու է, քան Տիգրան Սարգսյանը», Ռաֆիկ Պետրոսյանը՝ «… նրա աքիլեսյան գարշապարին կպան, ու Քոչարյանի ինքնասիրությունը թույլ չէր տա դա անպատասխան թողնել»: Թեմային անդրադարձել է նաև «Ժամանակը» («Քոչարյանը փորձում է փուչիկից վարկանիշային դիվիդենդներ քաղել», «Գալու է այն Հայաստանը, ուր Քոչարյանը ցուցմունք է տալու» - Արամ Սարգսյան):

ՓՄՁ-ների համախառն խնդրականները

«Հայոց աշխարհը» գրել է, որ ներդրումից մեկ տարի հետո կառավարությունը «հակված է նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափը», որն «անկասկած դրական քայլ է փոքր ու միջին բիզնեսի համար», միաժամանակ առաջարկել վերանայել «նաև 58,3 մլն դրամի շեմը» և «հասցնել գոնե մինչև 100 մլն դրամի»: «Իրավունքը» ներկայացրել է բուսաբուծական մթերքների արտադրության վերջին երեք տարիների ծավալների համեմատականը՝ «համեմելով» ձվի ամանօրյա «դեֆիցիտի» մեկնաբանությամբ, «Առավոտը»՝ անդրադարձել նախկին «Հայռուսգազարդի»՝ ներկայիս «Գազպրոմ-Արմենիա» կառույցի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ իրարամերժ գնահատականներին, «Ժողովուրդը»՝ մատակարարվող գազի որակին:
«ՀԺ»-ն վերստին արձագանքել է 155 մլն դոլար պարտքը փակելու համար «Հայռուսգազարդում» կառավարության ունեցած 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» հանձնելու իրողությանը և հընթացս նշել, թե իբր ԿԲ-ի «Դիլիջան» տարածաշրջանային համալիրի կառուցման նպատակով «4 տարվա ընթացում ծախսվել է ուղիղ 155 մլն դոլար»:
«Առավոտը» փոխանցել է ՀԲ-ի օրերս հրապարակած «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցի՝ «Հայաստանի մասով» գնահատականների վերաբերյալ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկումը, ըստ որի եթե «ՀԲ-ի մասնագետների կանխատեսումներն իրականանան, ապա «Տրանսֆերտները կպակասեն, աղքատությունը կավելանա»: «Հայոց աշխարհը» անդրադարձել է պտտվող լուրերին, թե իբր «Թատրոնի և կինոյի ինստիտուտի շենքը գրավադրված է»:

Մաքսային միությունն անհամբեր սպասում է Հայաստանին

Իսկ թե ինչու է սպասում, «Գոլոս Արմենիիում» պարզաբանում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը. «որպեսզի պետության և բիզնեսի հարաբերությունների կարգավորման առաջավոր մոտեցումները տարածվեն ամբողջ Մաքսային միությունում»:
Առայժմ, սակայն, նույն թերթը մատնացույց է անում շինարարության ոլորտում պետական մոտեցման բացակայության օրինակներ, ինչի պատճառով Երևանը հայտնվել է «կոլապսի եզրին»:
Հայաստանում շինարարական բիզնեսով զբաղվող հայտնի գործարար Վահագն Հովնանյանը «որոշակի շարժ» է նկատել մենաշնորհի դեմ կառավարության ձեռնարկած պայքարում, բայց և այն կարծիքի է, որ «իշխանությունները պետք է ավելի լավ մտածեն, թե ինչ են ուզում անել»:

Գաղտնազերծման արդյունքը

Վերջերս Մոսկվայում լույս է տեսել հայտնի պատմաբան Նիկոլայ Դոլգոպոլովի «Վարդանյան» գիրքը, որը նվիրված է ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանին: Գրքում օգտագործված են Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության գաղտնազերծված նյութերը: «Նովոյե վրեմյան» արտատպել է մի հատված:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ