Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 23 հունվարի 2014

Տարաբնույթ գնահատումների տիրույթը

«Ժողովուրդը» արձագանքել է կառավարության այսօրվա նիստում քննարկվող «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու ԿԳ նախարարության առաջարկած նախագծին: «ՀԺ»-ն թեմային անդրադարձը խորագրել է «Տարկետում՝ գրավի դիմաց», մի այլ հրապարակման մեջ էլ նշել, թե առաջիկայում կառավարությունը բաց աճուրդով «վաճառքի կհանի պետական գանձարանում առկա» թանկարժեք իրեր:
«Ժամանակին» առավելապես հետաքրքրել է, թե ինչու «կառավարությունն այլևս չի օգտվում Ucom ընկերության մատուցած ինտերնետ ծառայություններից». գործադիրի գործունեությանն իր «հավակնոտ» գնահատականն է «հնչեցրել» նաև «168 ժամը», որը մի այլ հրապարակման մեջ էլ վկայակոչել է ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի տվյալները Հայաստանում աղքատության մակարդակի վերաբերյալ և «որոշել», թե «ՄԱԿ-ը չի հավատում ՀՀ կառավարությանը»:

«Մեկ միլիարդի» առեղծվածը

«Հայոց աշխարհը» շարունակել է ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության՝ հարկային մարմնում կատարած ուսումնասիրության և հայտնաբերած խախտումների անդրադարձը և երկու գերատեսչությունների գործընթացներում հընթացս «նշմարել» «վերջին օրերին սկիզբ առած» «փոխհրաձգություն», որը հոդվածագրի բնութագրմամբ «համակարգային խնդիր» է», ՊԵԿ-ի մեկնաբանությամբ՝ «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի կիրառման օբյեկտիվ դժվարությունների հետևանք»: «Հայաստանում ներդրումները նվազել են» հայտարարել է «Ժողովուրդը»՝ որպես դրա առաջնային պատճառ վկայակոչելով ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի նշումը՝ «անկատար արդարադատության համակարգը»: «Հրապարակը» որպես ՀՀԿ-ական Արարատ Զոհրաբյանի հետ զրույցի խորագիր փոխառել է վերջինիս հայտարարություններից մեկը՝ «Այս կառավարությանը մի տրամաբանական առաջարկ կարելի է անել՝ հեռացեք»:
«Առավոտը» փոխանցել է ԲՈՀ-ի նախագահի տեղակալի համոզումը, թե «Տնտեսագիտության ոլորտի ատենախոսություններն անորակ են», և «մեղավորը մասնագիտական խորհուրդներն են», «168 ժամը» «միացել» է բլոգեր Ալեքս Բալաշովի կարծիքին, թե «Հայաստանում ՏՏ ոլորտը, որպես հարստության կամ արժեքի աղբյուր, դեռ չի գրավել պետական պաշտոնյաների ուշադրությունը», «Ժամանակը»՝ ներկայացրել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հայտարարությունը, թե իբր «Ռուսաստանը Հայաստանում ներդրումներ չի անելու», և «դեռ ուշ չէ, որ ՀՀ կառավարությունը հաշվարկ անի»:

Այլևայլ

«Գոլոս Արմենիին» անդրադարձել է Սևանա լճում ձկնարդյունաբերության զարգացման հիմնահարցերին:
«168 ժամին» և «ՀԺ»-ին «անհանգստացրել» են ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման ներկայացուցիչների «արկածային լուսանկարները»:
Հրանտ Շահինյանի արձանի տեղադրման արգելումը համանուն մարզադպրոցի երկու մասնաշենքերի կենտրոնում «Հրապարակը» որակել է «անհարգալից վերաբերմունք»:
Ըստ «Ժամանակի» «մի խումբ պատգամավորների կողմից հեղինակած» «Դատախազության մասին» և ԱԺ կանոնակարգ օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերը խորհրդարանում ստեղծել են «աննախադեպ իրավիճակ»:
«168 ժամում» ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և ՀՀ 2-րդ նախագահի քաղաքականություն վերադարձի վերաբերյալ իր մասնվաոր դիտարկումները, «միանալով» «Հրապարակի», «Նովոյե վրեմյայի» և «Առավոտի» հրապարակումներին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ