Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 1 փետրվարի 2014

Ասպարեզում են նախարարները

Եվ դա բնական է, ոմանք ընթացիկ մամուլի ասուլիս են անցկացնում, ոմանք հանրությանն են ներկայացնում իրենց գերատեսչության 2014թ. գերակայությունները: Գյուղատնտեսության նախարարը ոլորտի գործունեության միջոցառումներն ու գերակայությունները ներկայացրել է հենց նախարարությունում, ղեկավար կազմի խորհրդակցության ժամանակ՝ «Խնդիրներ և մարտահրավերներ» («ՀՀ»): «Առողջապահության նախարարությունը զգուշացնում է և հաշվետու է լինում», - այս վերնագրի ներքո է «Գոլոս Արմենիին» անդրադարձել առողջապահության նախարարի հաշվետվությանը: «Հրապարակը» հայկական մարզաշխարհում «նոր կոնֆլիկտ» է կանխատեսում. խոսքը կրկին վերաբերում է նախարարի աշխատանքային հարաբերություններին՝ «Այ, եթե նախարարը չստորագրի…»: Ամենաստվար արձագանքներն ստացել է բնապահպանության նախարարի երեկվա մամուլի ասուլիսը. «Լարված աշխատանքային տարի է լինելու» («ՀՀ»), «Նախարարը վիրավորվել է իր կենսագրությունից» («Ժողովուրդ»), «Ինչ ներկայացնում ենք դատախազությանը, պատրաստ ենք հիմնավորել դատարաններում» («Առավոտ»), «Սևանա լճին ոչինչ չի սպառնում» («ՀԱ»): Ըստ «Հրապարակի» «որոշ աղբյուրների» բնապահպանության նախարարը շուտով պաշտոնանկ է արվելու, «երկարամյա» Արմեն Մովսիսյանը՝ նույնպես. «նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան»: Փոխվելու է նաև սփյուռքի նախարարը:

Թերթի «անզեն աչքը»

Ձեռքը դնելով խղճին, «Հրապարակն» արձանագրում է, որ մի շարք ոլորտներում՝ «ամրագոտիներ, տեխզննություն, ապահովագրություն, պետական կադաստրի բարեփոխում, փողոցային երթևեկությանը հետևող տեսախցիկներ» և այլն, կառավարությունն զգալի հաջողության է հասել: Դրանց գումարվել է անձնագիր և նույնականացման քարտ ստանալու գործընթացը… Եվ այս ամենը դիտարկելով «անզեն աչքով» թերթը, հանգում է դարակազմիկ եզրակացության՝ «ընտրողաբար» կարգավորվել են այն բոլոր ոլորտները, որոնք ծառայում են «դրամական միջոցներ հավաքելուն»:
«Հրապարակը» մենակ չէ: Ինչպես միշտ, ԱՎԾ ներկայացրած ցուցանիշների ինքնատիպ վերլուծության օրինակներ են ցուցադրում «ՀԺ»-ն և «Ժողովուրդը»:

«Լույսի և ստվերի» հերթագայությունը

«Հայոց աշխարհի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը ներկայացրել է իր դիտարկումները ՄՄ և ԵՄ միջև համագործակցության պարագայում «երկու մեծ կառույցների միջև կապող օղակ» դառնալու Հայաստանի հնարավորության վերաբերյալ՝ «Մաքսային գոտի մտնելու լույսն ու ստվերը»: «168 ժամին» «հետաքրքրել» է ոչ միայն այն, թե «Ո՞ր ապրանքները որքանո՞վ կթանկանան Հայաստանում՝ Մաքսային միությանն անդամակցությունից հետո», այլև, մի այլ հրապարակման մեջ, ՀԱԿ խորհրդարանական Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունը՝ թե «ԱՊՀ-ն էլ կքանդվի, Մաքսային միությունն էլ, ամեն ինչ կգա իր տեղը»: «Ժամանակը» փորձել է կանխատեսել, թե «Ինչ կլինի, եթե մեր փոխարեն ԵՄ-ի հետ բանակցի Մաքսային միությունը», եզրակացրել, թե «մեր առևտրային բանակցությունները ՄՄ-ը լիազորելը… բացասական հետևանքներ կունենա… երկրի տնտեսության համար», մի այլ հոդվածում էլ արձագանքել ՌԴ միգրացիոն ծառայության կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի «հայաստանյան խնդրականներին»:
«Պահումների հարցում խառնաշփոթ է», գրել է «ՀԺ»-ն, անդրադառնալով ՍԴ-ի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշակի հոդվածների կասեցումից հետո «պարտադիր կուտակային գումարները պահելու հետ կապված» գործընթացին, որին «միացել» է «Ժողովուրդը» («Կուլ մի´ տվեք «Հարկայինի խայծը»):

Այլևայլ

Սուղ բյուջեի պայմաններում պետական մարմինները «ճոխացնում են» սեփական պահպանության ծախսերը, - գրում է «Ժամանակը»: Այս համարում ներկայացված են խորհրդարանի, կառավարության և պետեկամուտների կոմիտեի 2014 թվականին կատարելիք ծախսերը:
«ՀԱ»-ն շարունակել և ավարտել է իր հարցազրույցը Վազգեն Մանուկյանի հետ՝ «Ազգային արժեքների ու ժողովրդավարության միաձուլում՝ սա է Հայաստանի ապագան», «Գոլոս Արմենիին» Թերթ.am-ից արտատպել է Սամվել Կարապետյանի հարցազրույցը. «Հաջողությունը երբեմն կարևոր, բայց և միշտ հարաբերական հասկացություն է»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ