Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 6 փետրվարի 2014

«Գազային կրքերի» հոլովույթում

«Ժողովուրդը» տեղեկացրել է, որ խորհրդարանական մեծամասնությունը երեկ մերժել է գազամատակարարման ոլորտում 2011թ.-ից պետական պարտքի և գազի գների ձևավորման ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: «Հայոց աշխարհը» նկատել է, թե չնայած դրան, «Գազային կրքերը Ազգային ժողովում չեն հանդարտվում», ինչը ըստ էության «հաստատել» է նաև «Առավոտը»՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ զրույցը խորագրելով «Խորհրդարանական ընդդիմությունը կդնի՞ կառավարության հրաժարականի հարցը»: Հրաժարականի թեման արծարծել է նաև «Հրապարակը», ներկայացնելով «ոչ իշխանական ուժերի օրակարգի» վերաբերյալ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների դիրքորոշումները:
Օրվա մամուլը մանրակրկիտ կերպով ներկայացրել է նաև երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի մանրամասները: «Որոտանի ՀԷԿ-ի վաճառքն անհրաժեշտություն էր, քանի որ հետագա շահագործումը խոշոր ներդրումներ էր պահանջում» («ՀՀ»), «40 տարեկան էր, ծախեցինք» («ՀԺ»), «Ռոբերտ Նազարյանը խոստովանում է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի անկախությունը վտանգված է» («Ժամանակ»), «Հրայր Թովմասյանն ու Լևոն Զուրաբյանը միմյանց անգրագիտության մեջ մեղադրեցին» («Առավոտ») և այլն:

ՄՄ-ի խաչվող ուղիները

«Առավոտը» ՄՄ-ը միանալու «Ճանապարհային քարտեզի» անդրադարձում նախ հիշատակել է իրականացվելիք «բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների» մասին, հետո գրել, թե «Հայաստանը զրկվելու է այդ միությունից դուրս այլ երկրների հետ առևտրի պայմանները ինքնուրույն կարգավորելու հնարավորությունից», ապա նաև հարց առաջադրել՝ «առաջ դեպի նոր թանկացումնե՞ր»: «Ժողովուրդը» հավելել է, թե «ՄՄ-ը անդամակցելու դեպքում Հայաստանի… հաջորդ խնդիրը կարող է ծագել» Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ հարաբերվելիս, քանի որ «ՄՄ սահմանած բարձր մաքսատուրքերը կարող են դուր չգալ «ԱՀԿ-ին»:
Ապրանքների գնաճի թեման արծարծել են նաև «ՀԺ»-ն, «ՀՀ»-ն, «Գոլոս Արմենիին», «168 ժամը» և «Հայոց աշխարհը»:

Ճգնաժամի դասերը
«Հայոց աշխարհի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարևորել է, որ «կառավարությանը, որքան էլ դա չեն ուզում ընդունել ընդդիմախոսները», հաջողվել է «տնտեսական ճգնաժամից հանգել լուրջ եզրակացությունների», որդեգրելով դիվերսիֆիկացման, շուկայի կարգավորիչ դերից հրաժարվելու և մասնավոր հատված-պետություն համագործակցության խորացման նպատակով երաշխիքներ ստեղծելու քաղաքականություն:
«Գոլոս Արմենիին» վերստին «շոշափել է» բնապահպանական հիմնախնդիրներ՝ հընթացս Սևանա լճում ձկնաբուծության զարգացման ձեռնարկվող ծրագրերի ներկայացման:
«168 ժամը» անդրադարձել է փողի արտահոսքին՝ «Հայաստանից միլիարդավոր դոլարների արտահոսքի մասին գիտեն բոլոր միջազգային կառույցները. PFA»:
«Հրապարակում» երկրաբանական գիտ. դոկտոր Հրաչյա Ավագյանը անդրադարձել է «խնայբանկում խորհրդային ռուբլով ներդրված ավանդների դիմաց դրամական փոխհատուցմանը» և վիճարկել ձևակերպումը. «այն, ինչ տրվում է մարդուն իր ներդրած ավանդի դիմաց, ոչ մի դեպքում դրամական օգնություն չի կարող համարվել»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ