Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 11 փետրվարի 2014

Ընդդիմությունը վստահ չէ, որ անվստահության հարց կդրվի

Կառավարությանն անվստահություն հայտնելու 4 կուսակցությունների ցանկությունը դեռևս միս ու արյուն չի ստանում: Ոմանք ասում են, թե հարցը դեռևս օրակարգում է, մյուսները տատանվում են՝ դնե՞լ, թե՞ չդնել: Մամուլը բարեխղճորեն արծարծում է այս անորոշ իրավիճակին բնորոշ տատանումները՝ «Ժամանակ», «168 ժամ», «Ժողովուրդ», «ՀԱ»: Այս նույն թերթերը, ինչպես նաև «Առավոտը», «Հրապարակը», «ՀԺ»-ն հանգամանորեն նկարագրում են «կուտակայինի դեմ պայքարի» բոլոր նրբությունները՝ «Անուշի» ներկայացման ձախողումից և երկաթուղայինների ընդվզումից մինչև Սահմանադրական դատարանի հնարավոր որոշումը:

Որակումների «պատկերասրահ»

«ՀԺ»-ն «դեպի Հայաստան նավթամթերքի ներկրման աշխարհագրության մեջ արմատական փոփոխություններ» է կանխատեսել և հավելել, թե ՄՄ-ը Հայաստանի անդամակցությունը «լայն հնարավորություն է բացում ռուսական բիզնեսի համար», «հայկական բիզնեսի առաջ բացվելիք «լայն հնարավորություններից» էլ «առայժմ նորություններ չկան»: «Առավոտը» փոխանցել է «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի և «հետագա ճակատագրի» վերաբերյալ Հրանտ Բագրատյանի հարցադրումները («Արդյոք «Որոտան» ՀԷԿ-երի համալիրը չի՞ վերավաճառվի ավելի բարձր գնով»): Թեման արծարծել են նաև «Գոլոս Արմենիին» և «168 ժամը», որը մի այլ հրապարակման մեջ էլ անդրադարձել է ջրօգտագործման ոլորտի հիմնախնդիրներին («Օլիգարխ ՋՕԸ-ները»): «Իրավունքը» զրուցել է «օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար» Աշոտ Սուքիասյանի վրացի փաստաբանի հետ, որն ի մասնավորի նշել է, թե Թբիլիսիում ձերբակալվածը «բնավ ցանկություն չունի, որ իրեն… հանձնեն հայկական կողմին», «Հրապարակը»՝ հայտարարել, թե իբր «Օֆշորի գործը փորձում են քնեցնել»: «Ժողովուրդը» վերստին արձագանքել է «Գառնու հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու» նախագծին «խիստ խորհրդանշական» խորագրով՝ «Քյաբաբային» պատկերացում տաճարի մասին», «Ժամանակը»՝ ԱՎԾ օրերս հրապարակած տվյալների մեկնաբանության մեջ «հաստատել», թե իբր «երկրի բնակչության… 85 տոկոսն աղքատ է»:

Այլևայլ

«Հողն անտերության չպետք է մատնվի», հավաստում է «Իրատես դե ֆակտոն» և Գյուղատնտեսության նախարարությանը խորհուրդ տալիս անապատացող հողերում եգիպտացորեն կամ բրինձ մշակել՝ իբրև սկիզբ տարբեր երկրներից հրավիրելով մասնագետ-գյուղացիների:
«Գոլոս Արմենիին» Մեծ Բրիտանիայի «Ֆայնենշլ թայմզից» թարգմանաբար արտատպել է «Ինովացիոն ճեղքում» հոդվածը, որը նվիրված է հայկական պլանշետային համակարգչին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ