Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 12 փետրվարի 2014

«Անուշը կանգնած՝ Սարոն նկատեց…

Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ, Աչքերի առջև մլարը պատեց, Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարհ…»:
Ըստ երևույթին պոեմի և օպերայի դրամատիզմը փոխանցվել էր դերակատար երգիչներին, չնայած թատրոնի տնօրենի կարծիքով «արտիստին վայել չէ ներկայացում տապալելը» («Հրապարակ»): Դրան համաձայն չեն ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն, ում «գլխում չի տեղավորվում, երբ ասում են՝ հինգ տոկոս պիտի պահեն, 25 տարի հետո վերադարձնեն» («Ժողովուրդ») և քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, ում Մարտիրոս Սարյանի հուշարձանի համար «ամենաբարձր գինն» են տվել, բայց խնայդրամարկղ դրված այդ փողը մինչև օրս կորած է՝ «քառասուն տարի այս խեղճ ջահելությունն իր փողն ումի՞ց ուզի» («Առավոտ»): Այս թերթի գլխավոր խմբագիրը, սակայն, պնդում է, որ գործադուլ անելուց առաջ պետք է հանդիսատեսին զգուշացնել, որպեսզի նա «այդ ժամկետի համար որևէ սպասելիք չունենա»: «Աշխատելու մշակույթը մեզանում զարգացած չէ: Փոխարենը զարգացած է փնթփնթալու և նվնվալու մշակույթը», - եզրափակում է Արամ Աբրահամյանը:

«Էլի գարուն կգա…»

Չնայած Լևոն Զուրաբյանը խոշտանգվելու դեպքում անգամ չի ասելու, թե ինչ քայլեր է անելու «չորսը», մամուլի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ քայլերից առաջինը կարող է լինել վարչապետի հրաժարականի պահանջը: «ՀԱ»-ի կանխատեսմամբ դա կարող է տեղի ունենալ «կամ ԱԺ հաջորդ քառօրյայում, կամ փետրվարի վերջին՝ գարնանն ավելի մոտ»: Թևան Պողոսյանի և Տիգրան Ուրիխանյանի օգնությամբ թեման «ծաղկացրել» է «ՀԺ»-ն, իսկ Էդվարդ Շարմազանովը ստիպված է եղել միանգամից երկու թերթի՝ «Ժամանակի» և «Իրավունք-հետաքնության» ընթերցողներին հավաստիացնել, որ իշխող քաղաքական ուժը կառավարության փոփոխության պատճառ չի տեսնում:
ԶԼՄ-ները շարունակում են կառավարության առաջիկա նիստի հարցերը կանխավ քննարկելու իրենց գործելաոճը: «Հրապարակն», օրինակ, հաշվել է, որ Դիլիջանի տարածքում Աղստև գետի ափապաշտպան 165 մետր հենապատի յուրաքանչյուր մետրի վերականգնման համար գործադիրը մտադիր է բյուջեից հատկացնել 3 հազար 700 դոլարին համարժեք դրամ: «Ժողովուրդն» իր հերթին տեղեկացնում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագիրն իրականացնելու է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:
Սևանա լճի իշխանի վերականգնման կառավարության ավելի վաղ ընդունած ծրագրին է անդրադառնում «ՌԱ»-ն, իսկ «ՀՀ»-ն ներկայացնում է լճի փրկությանը միտված ջրամբարների կառուցման ծրագրերը:

Այլևայլ

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը գտնում է, որ «Հայաստանի հետ տեղի ունեցածի պատճառը ԵՄ չոր «կա´մ… կա´մ»-ն էր» («Ժամանակ»), Հայ ավտոներկրողների միության համանախագահը կառավարությանը խնդրում է, որ ՄՄ հետ բանակցելիս չմոռացվեն ավտոներկրողների շահերը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ