Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 18 փետրվարի 2014

Մենք ասում ենք ռազմավարություն, հասկանում ենք մարտավարություն

ԲՀԿ համագումարի լրագրային լուսաբանումից կարելի է ենթադրել, որ այս կուսակցության ռազմավարությունն ու մարտավարությունը նույնն է՝ վարչապետի և կառավարության պաշտոնանկությունը: Ահա վերնագրերը. «Կոնսոլիդացիայի ուրվականը» («Ժամանակ»), «Ծառուկյանը վարչապետի միասնական թեկնածո՞ւ» («Հրապարակ»), «Բարգավաճի» թիրախը տեսանելի է, իսկ վարչապետական նպատակներին հասնելու ճանապարհը՝ ոչ այնքան» («ՀԱ»): Կան նաև ինքնատիպ մտքեր՝ «Իշխանությանը ձեռնտու է ունենալ ԲՀԿ-ի նման «այլընտրանք-ընդդիմություն» («Իրատես դե ֆակտո»), «Գնահատում ենք միայն Ծառուկյանի խոսքը, իսկ մյուսներին՝ չենք մեկնաբանում» (Գալուստ Սահակյանը՝ «ՀԱ»-ին):
Մի շարք հրապարակումներում միախառնվում են ԲՀԿ և ԵԿՄ համագումարների թեմաները. «Եթե նրանք խոսափող լինելն են համարում իրենց դերը, մենք մեր դերը տեսնում ենք գործ անելու մեջ» (Հերմինե Նաղդալյանը՝ «Իրատես դե ֆակտոյին»), «Այս իշխանություններն ամեն ինչի պատրաստ են՝ իրենց պաշտոնը պահելու համար» (Արամ Զ.Սարգսյանը՝ «168 ժամին»), «Համագումար, որը վերածվեց ասուլիսի» («Հրապարակ»), դրանց միանում է նաև կուտակային համակարգը՝ «168 ժամ», «ՀԺ», «Իրավունք»:

Գնաճի արդյունավետությունը
Քննարկելով Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում սպասվելիք գնաճի խնդիրը, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն ասում է. «Պետք է այս հարցում առաջնորդվել ոչ թե հնարավորինս ցածր, այլ հնարավորինս արդյունավետ գնաճի սկզբունքով» («Իրավունք»):
Գյուղատնտեսության նախարարը պատասխանում է «Իրատես դե ֆակտոյի» նախորդ համարներից մեկում տպագրված «Հողն անտերության չպետք է մատնվի» հոդվածին՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում ընդունել հեղինակին: «Ժողովուրդի» զրուցակիցներն արծարծում են սողանքային երևույթների կանխարգելման հարցը՝ հընթացս հավաստելով, որ այն, իբր, չի անհանգստացնում կառավարությանը:


Էլիբեգովի գործոնը
Փորձված բան է՝ երբ հայկական որևէ համայնք աշխարհի որ անկյունում էլ լինի, փոքրիշատե հնարավորություն ստանա ուղղել մեջքը և ձեռնամուխ լինել իր առօրյա խնդիրների լուծմանը, հայտնվում է մի «Էլիբեգով», որը սևացնում է այդ ամենը, փորձում ի չիք դարձնել նշմարվող դրականը: Թբիլիսիում էլ է հայտնվել այդ անունը կրող «հայազգի» այս Թերսիդեսը, ով «ՀԺ»-ին ներկայացել է իբրև Վրաստանի նախագահին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ և «Վրացական երազանքի» ներկայացուցիչ: Փաստերն ստուգել է ոչ թե «ՀԺ»-ն, այլ «Ժամանակը»՝ մի զանգով պարզելով, որ սույն Էլիբեգովը ոչ այս է, ոչ այն, այլ «խիստ էմոցիոնալ» մի մարդ», որը կարող է «հուզական հայտարարություններ» անել, իսկ «մամուլը չպետք է տեղ տա չճշտված տեղեկությունների»:
 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ