Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 19 փետրվարի 2014

ՄՄ բացառությունները

«Հայաստանի Հանրապետությունը», հընթացս երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Գարեգին Մելքոնյանի և Տիգրան Հարությունյանի՝ ՄՄ-ը անդամակցության նպատակով իրականացվող գործընթացների վերաբերյալ տրամադրած տեղեկատվության ներկայացման, կարևորել է, որ «անդամակցությունից հետո նույնպես որոշ ապրանքների մասով» Հայաստանը «կշարունակի կիրառել իր գործող մաքսատուրքերի դրույքաչափերը» («Բացառությունների չլինելը բացառվում է»): Ասուլիսին անդրադարձել են նաև «Առավոտը» («Փոխնախարարները՝ արգելված ժանյակավոր ներքնազգեստի և գնաճի մասին»), «Ժամանակը» («Հայաստանի օլիմպիական պղինձը»), որը, ի դեպ, Տիգրան Հարությունյանի հայտարարությունը, թե «Հայաստանը կարող է դառնալ Մաքսային միության տարածքում «Հատուկ տնտեսական գոտի»», որակել է իբրև «կառավարության հերթական բլեֆներից», «ՀԺ»-ն («Համոզելը չի ստացվում») և «Հայոց աշխարհը» («Գնաճի մասին դեռ վաղ է խոսել»): ՄՄ-ը անդամակցության հերթական անդրադարձը «Հրապարակը» խորագրել է՝ «Որքա՞ն կթանկանա ներմուծվող միսը»:

«Պարտադիր կուտակայինի» ճանապարհը
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի են դուրս եկել նաև Ատոմային էլեկտրակայանի բազմաթիվ աշխատակիցներ», գրել է «Ժամանակը» և հավելել, որ վերջիններս երեկ նաև «դիմում-բողոք են ներկայացրել ՄԻՊ գրասենյակ»: ՀԱԷԿ-ի մի քանի տասնյակ աշխատողների բողոքին «անտարբեր» չեն մնացել նաև «ՀԺ»-ն, «Հրապարակը»՝ իր «Փյունիկի պես» ուշագրավ վերնագրով հոդվածում, «Ժողովուրդը», որը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենին փորձել է ներկայացնել իբրև «Կուտակայինի զոհը», «ՌԱ»-ն և «Հայոց աշխարհը»:

Այլևայլ

«Առավոտում» Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն արձագանքել է փետրվարի 8-ին նույն թերթում հրապարակված «Նախարարը, «Պիստոն Գարիկն» ու կոտրած ձվերը» հոդվածին՝ «Նախարարը, հերյուրանքներն ու չկոտրված ձվերը»:
«Ժամանակն» անդրադարձել է «Ալիշան» ՍՊԸ աշխատանքի դադարեցմանը՝ «Սփյուռքահայ գործարարը կլքի երկիրը, եթե «ՀայՌուսգազարդը» չընդունի սխալը»:
«Իրավունքի» հետ զրույցում «Կարաս» գինիների նախագծի պատասխանատու Վահե Քեուշգուերյանը տեսակետ է հայտնել, թե «Դեռ չունենք գինու այն որակը, որը կարդարացնի մեր վեց հազար տարվա գինեգործության պատմությունը»:
«Հրապարակը» զրուցել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ՝ «Կառավարությունը պետք է դանդաղ մտածի, բայց արագ գործի»:
 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ