Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 27 փետրվարի 2014

Անվստահության օգտակար գործողության գործակիցը

Վարչապետի պատասխանները ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին օրվա մամուլի ամենաքննարկվող թեմաներից մեկն է: «Տիգրան Սարգսյանը, ըստ էության, «դաբրո» է տվել կառավարությանն անվստահություն հայտնելու չորս ոչ իշխանական ուժերի մտադրությանը, տրամաբանական համարելով, որ ընդդիմությունը օգտվում է քաղաքական պայքարի այդ գործիքից», - փոխանցում է «168 ժամը». «Տիգրան Սարգսյանը թույլատրել է իրեն անվստահություն հայտնել», իր հանգույն «չբացառելով», որ «վարչապետը… կանչել է ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական տատանվող պատգամավորներին և ասել, որ որևէ խնդիր չի լինի, եթե միանան անվստահության նախաձեռնությանը»:
Տպագիր մամուլը մանրամասն ներկայացրել է «Նաիրիտի» և վարչապետի անձի շուրջ քաղաքական շահարկումների մեխանիկան, հորդորելով օբյեկտիվ քննադատությունը տարբերել քաղաքական շահարկումներից. «Հայաստանի Հանրապետություն», «Հայոց աշխարհ», «Ժամանակ», նկատել, որ «Նաիրիտի» հարցով հանձնաժողով, վարչապետն էլ շահագրգռված է, որ ստեղծվի, բայց կարծում է, որ հանձնաժողով կարելի է ստեղծել «Ռոսնեֆտի» հետ բանակցությունների ավարտից հետո:
«Հայկական ժամանակը», սակայն, վկայակոչելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանին, բանակցությունների արդյունքները անորոշ է համարում, «Գոլոս Արմենիի» կարծիքով էլ «Ռոսնեֆտը» ամենայն մանրամասնությամբ տիրապետում է «Նաիրիտի» մասին ինֆորմացիային: «Հրապարակը» Նաիրիտի հարցում որևէ հույս չի փայփայում, որովհետև այս թերթի կարծիքով՝ «Նաիրիտը» կործանեցին, հանձնաժողովի առաջարկն էլ մերժեցին»:

Ուկրաինական սցենարի ուրվականը
«Վարչապետը վստահ է՝ Հայաստանում չի կրկնվի ուկրաինական սցենարը», - ԱԺ-ում լրագրողների հարցերի պատասխաններից նման եզրակացության է հանգել «168 ժամը»: Գործադիրի ղեկավարի կարծիքը կիսում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ում մտքերը «Հայոց աշխարհը» ներկայացրել է «Հայաստանում Եվրամայդան չի սպասվում» վերնագրի ներքո: Այլ կարծիք ունի Նյու-Յորքում բնակվող քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա.Մարտիրոսյանը, ում հետ զրուցել է «Ժամանակի» թղթակիցը. «Հայկական մայդանն անխուսափելի է»: «168 ժամը» «Ուկրաինան ցույց տվեց, որ կարելի է «ոչ» ասել Մոսկվային» վերնագրի ներքո ընդարձակ տարածք է տրամադրել քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանին, ում կարծիքով Ուկրաինայից դասեր պետք է քաղեն ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը: Իսկ քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով «Ուկրաինայից Հայաստանի համար դասեր չկան»: «Ժողովուրդ» թերթի զրուցակից, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցի կարծիքով էլ «ՄՄ-ին անդամակցությունն այլընտրանք չունի»:

Կուտակայինի, հայկական բրենդի և մի քանի այլ հարցերի մասին
«Հայկական ժամանակը», ապավինելով իր իրազեկ աղբյուրներին, չի բացառում կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու տարբերակը:
«168 ժամին» ամենևին դուր չի եկել, որ «ՀՀ կառավարությունը արտասահմանյան մի կազմակերպության հետ փորձում է «բրենդավորել» Հայաստանը, կարծելով, որ «չափազանցված կամ կեղծ գովազդը՝ իրական հիմքի բացակայության դեպքում, կարճ ժամանակ անց ունենում է հակառակ էֆեկտը»: Թերթին անհանգստացրել է նաև պոլիկլինիկաների որոշ ծառայությունների վճարովի դարձնելու կառավարության որոշումը, այն համարելով «հերթական հակամարդկային, հակասոցիալական քայլը, որի հետևանքը զգալու համար շատ ժամանակ պետք չի գա»:
«Ժողովուրդը» մտահոգված է, որ «ՕԵԿ-ի քաղխորհրդում դրությունը լարված է», և պատճառն այն է, որ «խորհրդի նիստերի ժամանակ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ական նախարարներին իրենց պարտականություններից չբխող հանձնարարություններ է տվել…»:
«Հրապարակն» էլ տարակուսած է, թե ինչո՞ւ Բելառուսի դեսպանատան համար կառավարությունը հողատարածք է տրամադրում հենց Առինջ գյուղում:
 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ