Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 1 մարտի 2014

«Մեյդան բաց արեք, թող մին էլ բռնեն…» - 2

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանից տեղեկանալով, որ ժողովուրդը սովորաբար ինքն է որոշում իշխանափոխության ժամանակը, զգացմունքի հորդումից շնչասպառ եղած «168 ժամը» հարցնում է՝ «Այսինքն՝ Մայդանից խուսափել հնարավոր չի՞ լինի, մո՞տ է դժգոհությունների պայթյունի օրը»: Տեսնելով հարցնողի օրհասական վիճակը, նախկին արտգործնախարարը մեծահոգաբար պատասխանում է՝ «Այո, անշուշտ»: Ուրիշ է թերթի մեկ այլ զրուցակցի՝ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հոգսը: Բանն այն է, որ անպատասխան է մնացել ՀՀ բարձրագույն իշխանությանն ուղղված հիշյալ ֆորումի նամակը. մինչդեռ Գրիգորյանը վստահ էր, որ երկրի նախագահը «հսկայական թվով չինովնիկներ ու նախարարներ», այդ թվում՝ վարչապետին, աշխատանքից հեռացնելու էր և դիմեր իրեն՝ «Իսկ Դուք, պարոն Գրիգորյան, բարի եղեք գալ ՀՀ, միանալ մեզ և ձեռք ձեռքի տված համատեղ աշխատել»: Թե ի՞նչ պաշտոնում էր Գրիգորյանը պատրաստվում «համատեղ աշխատել»՝ համեստորեն չի ասում: Բայց զգուշացնում է. «…եթե մենք պատասխան չստանանք, մեր հաջորդ քայլը կլինի շատ դաժան ու ոչ կոմպրոմիսային»:
Իշխանափոխության տարբերակներ են առաջարկում նաև «ՀԺ»-ի, «Ժողովուրդի» հոդվածագիրները:

Օրենքի տառն ու ոգին
«Բարեփոխմանն այլընտրանք չունենք», - ընդունելով ՀԽ անդամներին, ասել է վարչապետը: - Երկրի նորանկախ պետության պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ օրենքն ընդունվի և ուժի մեջ մտնի երեք տարի անց» («ՀՀ»):
Կուտակայինի ներդրմանը վերաբերող «Ժողովուրդի» հարցերին է պատասխանել Էդ.Շարմազանովը:
Մեծ արձագանք են ստացել առողջապահության նախարարի հակասական հրամանները՝ «Նախարարությունը փոշմանեց» («ՀԺ»), «Պոլիկլինիկաներում համավճար կկիրառվի հուլիսի 1-ից» («Ժամանակ»), «Դումանյանի՝ ստվերի դեմ պայքարի համավճարային մեթոդը սխալ մեթոդ է» («Առավոտ»):
«Ժողովուրդը» պարզել է, որ որդալվիճը, որի դեմ պայքարելու համար Կառավարությունը գումար է հատկացրել, «Էռնեկյանի այգիներից է տարածվել»:
«ՀԱ»-ն ավարտում է «Ավելի լավ է 100 հոգի ունենա սեփական խանութ, քան մեկը՝ 100» հոդվածը, որտեղ շարադրված է ՕԵԿ տեսակետը առևտրի փոքր օբյեկտների զարգացման վերաբերյալ, իսկ «Ժամանակը» փորձում հասկանալ, թե «ինչու է Կառավարությունը ԵԿՄ-ի համար տարածք գնել»:
 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ