Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 8 մարտի 2014

Քննադատության ուժը

«ՀԺ»-ն «վիճարկել» է կառավարության կողմից հարկային արտոնությունների տրամադրման գործելաոճը և հայտարարել, թե իբր գործարար աշխարհում դա արժանանում է բացասական վերաբերմունքի, քանի որ «միևնույն գործունեությամբ զբաղվող գործարարներից մեկը հայտնվում է ավելի մրցունակ կարգավիճակում»։ «Առավոտը» ներկայացրել է կառավարության կողմից մշակված և ընդունված «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի, «Ժողովուրդը»՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի տեսակետները։
«Հրապարակը», անդրադառնալով «ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրինագծի փոփոխություններին, որոնք առաջարկել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, գրել է, թե իբր առաջարկը «կմերժեն բանկերի միջոցով»։ «Ժողովուրդը» նախ գրել է, որ «բանկային համակարգը Ռուսաստանում խոր ճգնաժամ է ապրում», հետո, ըստ այդմ, փորձել պարզաբանել, թե «Հայաստանյան քանի բանկ կսնանկանա», մի այլ հրապարակման մեջ էլ փոխանցել «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի հայտարարությունը, թե իբր «Նաիրիտն» արդեն 4 տարի գոյություն չունի։ Եվ այլն։

Կենսաթոշակը և նրա խորհուրդը-2
Ֆինանսների նախարարության շենքի մոտ կենսաթոշակային նոր համակարգի դեմ երեկվա բազմամարդ բողոքի ակցիայի լուսաբանմանը մամուլում տրամադրվել է զգալի տարածք։ Ըստ «Ժողովուրդի» «ակցիաները նոր թափ են ստանում», ըստ «168 Ժամի»՝ «Դ!եմ եմ»-ը մտնում է նոր փուլ», և «կայացած բողոքի ակցիան, թերևս, ամենաուժգինն ու լարվածն էր մինչ այս կայացած ակցիաներից», ինչը իրենց հրապարակումներում նշել են նաև «Հրապարակը», «Առավոտը», «ՀԺ»-ն և «Հայոց աշխարհը», որի կարծիքով «ակցիայի … շեշտադրումները փոխվել են», և «ֆինանսների նախարարության դեմ բողոքը» վերածվել է «Կենտրոնի ոստիկանության դեմ բողոքի ցույցի»։

Այլևայլ
«168 ժամի» հետ զրույցում ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի «հանրահավաքային հայտարարությանը»՝ «Ծառուկյանն Իվանիշվիլի չի դառնա»։ «ՀԺ»-ն անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մտահոգություններին, «Ժողովուրդը»՝ կուսակցությունների գրանցման պայմանների համապատասխանեցման հիմնախնդրին («Մաղելու ժամանակն է»), «Հրապարակը»՝ նախորդ օրվա՝ գյուղատնտեսության խնդիրներին վերաբերող խորհրդարանական լսումներին։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ