Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 12 մարտի 2014

Սպասումների ձևավորումը

«Հայոց աշխարհը» նկատել է, որ արժութային շուկայում «լարվածությունը պահպանվում է», «փոխարժեքների կտրուկ դրսևորումները կանխելու նպատակով ԿԲ-ը շարունակում է տարադրամ ներարկել շուկա», որի «այլ մասնակիցները խուսափում են տարադրամ վաճառել»՝ պայմանավորված «վերջին շրջանում ձևավորված սպասումներով»:
«Ժողովուրդը» ընդգծել է «Ուկրաինայում ռազմական միջամտության համար» Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից ծրագրվող հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարի մտահոգությունը, որ «ցանկացած դեպքում պատժամիջոցները եթե ազդում են մեր գործընկեր երկրների տնտեսության վրա», որոնց հետ «մենք ունենք ավելի մեծ առևտրատնտեսական շրջանառություն… իհարկե դա չի կարող լինել լավ»: Թերթը այլ հրապարակումներում ներկայացրել է Սփյուռքի նախարարի հետ զրույցը, որտեղ Հրանուշ Հակոբյանը մտահոգություն է հայտնել, որ շատերը իրականում «Արի տուն» ծրագրից «տեղյակ չեն, փորձում են ցեխ շպրտել», և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հավաստիացումը, որ «Որոտանի ՀԷԿ-ը կկառուցի Մեղրիի ՀԷԿ-ը»:
«ՀԺ»-ն անդրադարձել է Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանի՝ «Նաիրիտ»-ին վերաբերող վճռին, «ՌԱ»-ն՝ գյուղոլորտի հիմնախնդիրներին:

Խորհրդարանի անցուդարձը

«Ժամանակը» և «Հրապարակը» անդրադարձել են «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի նախագծի երեկվա խորհրդարանական բուռն քննարկմանը, «Ժողովուրդը»՝ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նոր օրենքի նախագծի վերաբերյալ զրուցել ՀՀԿ-ական խորհրդարանական Հովհաննես Սահակյանի հետ («ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել, բայց կողմնակից են»): Ազգային ժողովի երեկվա աշխատանքային անցուդարձին արձագանքել է նաև «Առավոտը» («Հրանտ Բագրատյանը Մայդան է ուզում, Ստեփան Դեմիրճյանը՝ Կառավարության հրաժարական»), «Ժամանակը» և «ՀԺ»-ն հանդես են եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀԱԿ ներկայացուցիչների հանդիպման մանրամասները ներկայացնող մի շարք հրապարակումներով:

Այլևայլ

«Իրավունքը» վերստին «թարմացրել» է Գառնիի տաճարի տարածքում սրճարան կառուցելու թեման:
«Ժամանակը» արձագանքել է խորհրդարանում Քննչական կոմիտեի մասին օրինագծի ընդունմանը («Աղվան Հովսեփյանն այսօր էլ Ոստիկանության գլխավոր վարչությունում աշխատասենյակ ունի»), «ՀԺ»-ն՝ Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված նախագծին, որը թերթի փոխանցմամբ ենթադրում է «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ՝ «ռուսերենով թարգմանության արտոնություն տալով վերջինիս»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ