Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 13 մարտի 2014

Օրենքի հոգեբանությունը

Խորհրդարանում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը մտահոգել է «Հայոց աշխարհին», որն էլ ցանկալի է համարել, որ «նախագծի ընդունման հետևանքով հետագայում պետությունը ստիպված չլինի պետական գանձնարանից միջոցներ հատկացնել հարբեցողության դեմ պայքարելու համար» («Թունդ ոգելիցը կհայտնվի էկրանին»): Թեման ուշագրավ խորագրերի ներքո արծարծել են նաև «168 ժամը» («Օղու էֆեկտը»), «Հրապարակը» («Օրենքը հոգեբանություն է նախևառաջ») և «Ժողովուրդը» («Օղու գովազդը գիշերով թույլատրելի է»), որը մի այլ հրապարակման մեջ էլ, անդրադառնալով խորհրդարանում քննարկվող «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, պարզապես գրել է, թե իբր «Վարչապետը սահմանափակում է նախագահի լիազորությունները»:
«ՀԺ»-ին առավելապես հետաքրքրել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի գործունեության «վիճակագրության» վերաբերյալ, «Ժամանակին»՝ թե ինչու «հարցուպատասխանի ժամանակ… դահլիճը գրեթե դատարկ էր»:

Գնահատումների խորհուրդը

«Ժողովուրդը» անդրադարձել է հունվար ամսվա ընթացքում կատարած ապրանքաշրջանառության վերաբերյալ ԱՎԾ հրապարակմանը և փորձել համոզել, թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է: «Ժամանակը» փոխանցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի նկատառումը, թե «Առանց Ուկրաինայի մաքսային միությունն արդյունավետ չի լինի», մի այլ հրապարակման մեջ էլ նկատել, որ ԿԲ-ն անցյալ շաբաթ $96,5 մլն դոլար է վաճառել՝ դրամի արժեզրկումը կանխելու համար»: «ՀԺ»-ին հետաքրքրել է ՌԴ ֆինանսական շուկայում տիրող իրավիճակը և դրա հնարավոր «ազդեցությունը… Հայաստանի վրա», «Հայոց աշխարհին» այն, որ այնուամենայնիվ «Ռուսական տրանսֆերտները տարեսկզբին ավելացել են»
«Ժամանակը» փոխանցել է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի համոզմունքը, թե «ՀՀ-ում բիզնես մթնոլորտը «լավը չէ» և «դա պայմանավորված է նրանով, որ մենք 22 տարի շարունակ ճիշտ չենք վարել երկիրը»: «ՀԺ»-ն նախկին վարչապետի հետ զրուցել է արտագաղթի մասին («Արտագաղթի պատկերը լավը չէր»), «Հրապարակը»՝ կուտակային բարեփոխումների («Սլավոնականի ուսանողների փոխարեն ռեկտորն է ակտիվացել»):

Այևայլ

«Առավոտը» ԲՀԿ-ՀԱԿ հանդիպման առիթով հարցրել է՝ «Ավելի փոքր» կուսակցությունները կմիանա՞ն ԲՀԿ-ին», «Ժամանակը» թե՝ «Քառյակի օրակարգում կա՞ նախագահի հրաժարականի հարցը»: Վերջինս նաև գրել է, թե «խորհրդարանում պատրաստվում են լսումներ անցկացնել, այսպես ասած՝ ֆեյքերի մասին օրինագծի կապակցությամբ»՝ «չմոռանալով» այն որակել «խորհրդանշական»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ