Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 14 մարտի 2014

Ապագան տեսնելու բարդությունը

«Դելովոյ էքսպրեսի» գլխավոր խմբագիրը Հայաստանի անկախության գրեթե 25 տարին բավարար ժամկետ է համարում տնտեսական զարգացման միջանկյալ արդյունքն ամփոփելու համար: Եվ այդ արդյունքը, ըստ Էդվարդ Նաղդալյանի, հույժ անմխիթարական է: Դրա պատճառը հեղինակը պատկերավոր է ձևակերպել՝ «Հայաստանն ապագային է նայում հետակողմը ցույց տվող հայելու միջոցով»: Այլաբանորեն մտածելու ձիրք է ցուցաբերում նաև «Ազգի» հեղինակը, ով Հարավային Կորեայի օրինակով ինչ-ինչ ակնարկներ է անում Հայաստանի արդյունավետ զարգացման վերաբերյալ: Թերթի մեկ այլ հեղինակ ընթերցողին տեղեկացնում է, թե Մաքսայինին անդամակցելու դեպքում կառուցվածքային ինչ փոփոխություն է կրելու մեր տնտեսությունը՝ «Էժան և ցածրորակի փոխարեն թանկ ու որակյալ, Չինաստանի և Թուրքիայի փոխարեն՝ Մաքսային միության երկրներ»: Սակայն «Ժամանակի» և «ՀԺ»-ի կարծիքով Եվրամիությունը նույնպես փորձում է «վերբեռնել» Հայաստանի հետ հարաբերությունները:

Օրենքի գինը

Խորհրդարանում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծի քննարկմանն անդրադարձը «ՀԺ»-ն սկսել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, թե իբր այն մայրաքաղաքում «հասարակական տրանպորտի ուղեվարձի փոփոխության երկրորդ փորձն իրականացնելու նախապատրաստություն է»: «Հայոց աշխարհը» նկատել է, թե ուղեվարձը «Հայաստանում միայն բարձրանում է», տնտեսական թեմայով երկու այլ հրապարակումներում էլ ներկայացրել ձկնաբուծության ոլորտի հիմնախնդիրներ («Ձկնաբույծները կարող են չդիմանալ ջրային հարվածին») և ընթացիկ տարում 4,3 տոկոս տնտեսական աճի ԱՄՀ կանխատեսմանը վերաբերող գնահատականներ («Տնտեսությունը կանգնել է ռիսկերի առջև»):
«Ժամանակը» վկայակոչել է ԿԲ-ի հրապարակած հունվար ամսվա տեղեկագիրը և գրել, որ «Հայաստանցիները գնալով ավելի շատ են խնայում», և «խնայողության ծավալը աճել է «ավելի արագ, քան տնտեսության աճի տեմպերն են»: «Իրատես դե ֆակտոյի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը անդրադարձել է կենսաթոշակային պարտադիր գանձումների սահմանադրականության խնդրին՝ «Եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, մենք կվերադարձնենք այդ գումարները», «ՀԺ»-ն նույն թեմայով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ զրույցը խորագրել է «Երաշխավորիր գույքովդ»:

Պատկերավոր մտածողության առավելությունը

Չենք կարող չարձանագրել, որ պատկերավոր մտածողությամբ օժտված մեր գործիչների ուղեղի արգասիքը արագորեն լցվում է մամուլի էջեր և հյութալի դարձնում լրագրողական գորշ շարադրանքը: Ինչ ասես արժե «հրաշալի քառյակ» դիպուկ բնութագիրը, որով պսակվում են մեր որոշ կուսակցությունների դաշինքամետ ձգտումները: Ամփոփելով ԲՀԿ-ՀՅԴ, ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումների արդյունքները, այսօրվա «Ժամանակը», «Իրատես դե ֆակտոն», «Հրապարակը» կանխավայելում են ԲՀԿ-«Ժառանգություն» երկխոսության համուհոտը:
Այլ հարցեր էլ են հետաքրքրում լրատվամիջոցներին: «Հրապարակը» նկատել է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը երկար ժամանակ է անցկացնում Կառավարության շենքում, «Իրավունքը» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը լսել է անձամբ Մշակույթի նախարարից, «Իրատես դե ֆակտոն», սպառելով անօրինական հրավառության թեման, անցել է «Իշխանական ֆորս մաժորին»:

Այլևայլ

«Հայոց աշխարհը» անդրադարձել է Երևանի 33-րդ թաղամասի (ֆիրդուսի) նախկին բնակիչների, «Ժողովուրդը»՝ «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցների բողոքներին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ