Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 15 մարտի 2014

Ընդդիմության և այլընտրանքի տարածությունը

Մամուլի էջերը «հեղեղված են» երեկվա խորհրդարանական ճեպազրույցների տարաբնույթ մեկնաբանություններով, որոնց հիմնական թեման, ըստ «Հայոց աշխարհի», իշխանափոխություն առաջադրող «խորհրդարանական «քառյակի» միավորման գործընթացի» լուսաբանումն է: «ՀՀ»-ն այդ գործընթացը վերնագրել է «Պայքարում են միասնական օրակարգի համար», նաև հարց առաջադրել՝ «Բայց ընդդիմությունն այլընտրա՞նք է դառնում, թե՞ այլընտրանքն է ընդդիմություն դառնում»: «ՀԺ»-ն թեման քննության է առել «Ինչ են անելու հրաժարականից հետո» խորագրի տակ, «168 ժամը» մեկնաբանել է ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանի հայտարարությունը, թե «Կառավարության հրաժարականը պահանջող ԲՀԿ-ն, պարզվում է, ցանկություն չունի ղեկավարել նոր Կառավարությունը»՝ մի այլ հրապարակման մեջ նաև «չմոռանալով կմշտել», թե իբր «քաղաքականությունը Հայաստանում վեր է ածվում կրկեսի»: Թեման արծարծել են նաև «Առավոտը», «Ժամանակը», «Հրապարակը» և «Ժողովուրդը»:

Դարձյալ կուտակայինը…

«Կուտակային համակարգի արդյունքները տեսանելի կլինեն շուտով», վստահեցրել է «Հայաստանի Հանրապետությունը», ներկայացնելով նախատեսված խնայողությունների հավաքագրման, հուսալի արժեթղթերի մեջ տեղաբաշխման, այդ գումարները բնակարանաշինության ոլորտում ներդնելու և տնտեսական աճի ապահովման ու նոր աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի մանրամասն պարզաբանումները: «ՀԺ»-ն, հակառակը, եզրակացրել է, թե «պարտադիր կուտակայինով գանձվելիք գումարները ներդրվելու են տնտեսության ամենառիսկային ոլորտում»: «Կուտակայինի» թեման շարունակել են «թեժ պահել» նաև «Առավոտը», որը արձագանքել է առաջիկայում հանրահավաքի անցկացման երեկվա քննարկմանը («Դեմ եմ»-ը և խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հանրահավաք կանցկացնեն»), «168 ժամը», որը պարզապես գրել է, թե «խոշոր բիզնեսը կենսաթոշակայինի հարցում չի ենթարկվում գործադիրին» («Խոշոր գործատուներն՝ ընդդեմ Կառավարության») «Ժամանակը», ըստ որի կանխատեսման «Եթե կենսաթոշակները ներդրվեն պետական պարտատոմսերում, կասկածի տակ կդրվեն ակնկալվող օգուտները»:

Շահավետ պայմանների սպասումը

«Հրապարակը» վկայակոչել է հանրային ոլորտում սպառված էլեկտրաէներգիայի ծախսն արտացոլող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեղեկատվությունը և, հիշատակելով, որ փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծախսը նվազել է 9%-ով, «ազդարարել», թե «Տնտեսությունը և բնակիչները փախչում են թանկ էլեկտրաէներգիայից»: «Ժամանակը», Փավստոս Բուզանդի փողոցին հարակից հողամասի օտարման վերաբերյալ պայմանագրի կնքման առիթով հայտարարել է, թե իբր «Կառավարությունը վերավաճառում է հանրային գերակա շահ հայտարարած տարածքը», «Ժողովուրդը»՝ հավելել, որ «Հայաստանում դեղերը թանկացել են»: «ՀՀ»-ն վերջին շաբաթների ընթացքում մամուլում «չարչրկվող» ջերմոցային տնտեսությունների հիմնախնդիրներին անդրադարձը խորագրել է «Ջերմոցները կգործեն շահավետ պայմաններով, իսկ կորուստները կհասցվեն նվազագույնի», մի այլ հրապարակման մեջ էլ փորձել մանրամասնել, թե «Ինչ է ենթադրում Որոտանի ՀԷԿ-երի վաճառքը» և եզրափակել, որ ըստ պայմանագրի երկու կողմերի վստահեցման՝ «սա փոխշահավետ գործարք է, և ապագայում դա ակներև կլինի»:

Այլևայլ

«Ժողովուրդի» հետ զրույցում Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանը ներկայացրել է ապագայի վերաբերյալ երկրամասի հայության դիրքորոշումը: «Առավոտը» գրել է, որ «Կամելոտ» ռեստորանը «քուն ու դադար չի տալիս բնակիչներին»:
«ՀԺ»-ի հրապարակումներից մեկը ներկայացրել է «Բազմազգ Վրաստան» շարժման առաջնորդ Առնոլդ Ստեփանյանի հետ զրույցը («Իրավիճակը Վրաստանի հայ համայնքում»), մյուսը՝ ընթացիկ հեռուստաշաբաթն ըստ պարբերականի:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ