Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 19 մարտի 2014

Վստահության խնդիրը

Մամուլը շարունակում է «թեժ պահել» խորհրդարանի ոչ իշխանական 4 ուժերի կառավարությանը անվստահություն հայտնելու» թեման: «Իրավունքը», նկատի ունենալով, որ «քառյակը» նախատեսում է «օրենսդրական նախաձեռնությունը» խորհրդարանի օրակարգ բերել… ապրիլի 28-ին, եզրակացրել է, որ «Կառավարությանը անվստահություն հայտնելու «քառյակի» որոշումը անվստահություն է ներշնչում»: «Ժամանակը» փոխանցել է իր զրուցակից Անահիտ Բախշյանի տեսակետը՝ «Կառավարության, վարչապետի հրաժարականի պահանջը մեծ-մեծ փուչիկ է», «Ժողովուրդը» հիշատակել է ԲՀԿ-«Ժառանգություն» կուսակցությունների հանդիպման «ուշագրավ փաստերի ի հայտ գալու մասին»՝(«Ժառանգության» առաջնորդը չի կողմնորոշվել»), «Հրապարակը»՝ հավելել, որ «Կոնկրետություն պահանջող «Ժառանգությունում» կոնկրետություն չկա»: «Առավոտը», անմասն չմնալով, «ոչ իշխանականների» մինիմում ծրագրի անդրադարձում քննության է առել «քաղաքական սերնդափոխության» հիմնահարցը:

Տնտեսության զարգացման ճանապարհը

«Առավոտը» անդրադարձել է «Տնտեսություն և գործարարություն» նորաստեղծ ակումբի երեկվա շնորհանդեսին հրավիրված տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների (ԱԺ պատգամավորներ՝ Արծվիկ Մինասյան, Խաչատուր Քոքոբելյան և այլք)՝ սոցիալ-տնտեսական ոլորտներում ռազմավարական ու կիրառական բարձր կարևորության հարցերի, տնտեսական միջավայրի առողջացման և բիզնեսին պետության միջամտության հնարավորությունների կրճատման վերաբերյալ գնահատականներին: «Ժողովուրդը» հոդվածներից մեկում «վիճարկել» է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ վերջինիս կողմից Ռուսաստանի ուղղակի ներդրումների ծավալի վերաբերյալ հայտարարությունը, մյուսում ըստ «ճաշակի յուրո» փորձել ներկայացնել որոշ հիմնադրամների նկատմամբ ՊԵԿ-ի սահմանած տուգանքները («ՊԵԿ-ը վարչապետի և Սերժ Սարգսյանի դե՞մ»): «Հայոց աշխարհը» «Սևանա լճի մասին» օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանի հետ զրույցում քննության է առել լճի չլուծված հիմնախնդիրները («Սևանի փրկության ճանապարհը ջրի մակարդակի բարձրացումն է»): Ջրային ավազանների թեման արծարծել են նաև «Հայկական Ժամանակը» («Էկոաղետ Արարատյան դաշտում») և «Ժողովուրդը», որը «առանձնակի ուշադրության» է արժանացրել «ընդերքի օգտագործման կանոնները խախտելու փաստի» առիթով ընթացող քննության որոշ մանրամասները:

Այլևայլ

«Հայկական Ժամանակը» անդրադարձել է կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված ավտոմեքենաների պետհամարանիշերի փոփոխության հարցին: «Ժամանակի» զրուցակից, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը «ազդարարել» է, թե իբր «Հայաստանը սուվերեն պետություն չէ միջազգային տեսության առումով»:
«Առավոտը» գրել է, թե «ցեխոտ փողոցների» թեման «հունից հանել է անգամ Գյումրիի ավագանուն», «Հայոց աշխարհը»՝ հավելել, թե ՄՄ-ը «Հայաստանի անդամագրման գործընթացը իսկական իրարանցում է առաջացրել ավտոմեքենաների ներքին շուկայում», ինչի արդյունքում «գները բարձրացել են 10-20 տոկոսով»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ