Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 20 մարտի 2014

Ռամզեսին սպասելիս

«Հրաշալի քառյակի» «հասուն» որոշման («ՀԱ»)՝ կառավարությանն անվստահություն հայտնելու առթիվ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Առավոտ»-ում այն կարծիքն է հայտնել, թե նրանք «…չորսն էլ տարբեր երգեր են երգում և տարբեր դիրիժորներ ունեն»:Իսկ ուկրաինական օրինակի մասին խոսելն ու դրանով ոգևորվելը պատգամավորը «քաղաքական մանկամտություն» է համարում՝ հիշեցնելով, որ «մի ժամանակ էլ եգիպտական թեմայով էին ոգևորվել, բայց արագ պարզվեց, որ իրենք Ռամզես չունեն»: Նույն հարցին անդրադառնալով «Ժամանակը» փորձում է պատասխան գտնել, թե ինչու է կառավարությանն անվստահություն հայտնելն սկիզբ առնելու այդքան ուշ՝ ապրիլի 28-ին: Պարզվում է՝ «հրաշալի քառյակը» այդ ընթացքում պետք է հասցնի սոցիալ-տնտեսական ծրագիր ներկայացնել, որը պետք է դառնա նոր կառավարության ուղենիշը և մեր երկիրը դուրս բերի «Հանրապետական կուսակցության ստեղծած ճահճից»: Բայց սա դեռ բոլորը չէ: Անվստահություն հայտնելու գործընթացը պետք է զուգորդվի «զանգվածային միջոցառումներով և ժողովրդին Ազատության հրապարակում մոբիլիզացնելով»: Այս կերպ ճնշում է գործադրվելու Ազգային Ժողովի վրա և ՀՀԿ-ականներն էլ «այդ ճնշումից ազդված՝ հավանաբար անվստահություն կհայտնեն իրենց կառավարությանը»: Տեսնու՞մ եք, թե որքան պարզ է՝ ինչպես ամեն մի հանճարեղ բան… Թվում է, թե այսքանից հետո բառերն ավելորդ են, բայց ոչ, թեման վերսկսում և շարունակում են «Ժողովուրդը», «Գոլոս Արմենիին», «Հրապարակը», «Հայկական Ժամանակը», «168 ժամը»…

Մամուլի բազմակարծությունը

Չնայած «Վարչապետը կողմ է «Դեմ եմ»-ի հետ երկխոսությանը» («ՀԱ», «ՆՎ»), նախաձեռնության անդամ երիտասարդներն «առայժմ չեն գնա վարչապետի հետ երկխոսության՝ քանի դեռ պարտադիր բաղադրիչը վերացված չէ» («Առավոտ», «168 ժամ», «ՀԺ»): Բավական անհարմար վիճակում է հայտնվել «Հրապարակը»: «Միամտաբար» կարծելով, թե «նոր սերունդը նոր շունչ կբերի, նոր մտածողություն, նոր սկզբունքներ», այս թերթը կուտակային բաղադրիչի դեմ պայքարի «ծննդյան օրվանից» անդրադարձել է դրան, ամեն համարում «մեկ կամ երկու» հոդված ունեցել, «գովել ու ողջունել է» այդ շարժումը: Բայց արի ու տես՝ «Դեմ եմ»-ի երիտասարդները նեղացած են մեզանից» տխուր-տրտում խոստովանում է թերթը: Եվ պատճառը առաջիկա հանրահավաքի հարթակում տեղ գրավողների ցուցակն է, ավելի ճիշտ՝ ցուցակի նախագիծը, որին առնչվող հոդվածները դուր չեն եկել երիտասարդներին: Հիրավի, սեփական հայրենիքում հանճար չի կարող լինել…
Նման տվայտանքներից զերծ է «Գոլոս Արմենիին», որը պարզապես առաջարկում է կուտակային համակարգին անցնել երկու փուլով. սկսել բարձր վարձատրվողներից՝ այսօրվա «նոմենկլատուրայից» և ավելի ուշ, չունևորների աշխատավարձը հասցնելով բավարար չափի, ներգրավել նաև նրանց:

Հանապազօրյա ջուրը

«ՀԺ»-ին «զարմացրել» է կառավարության երեկվա նիստի որոշումներից մեկը, որով հաստատվել է հակահեղեղատային միջոցառումների նախագծահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով պահուստային ֆոնդից տրամադրվող գումարի չափը (50 մլն. դրամ) և առիթ տվել «վիճարկման»: Նիստի անդրադարձը «Ժողովուրդը» խորագրել է «Ինչպես խաբել թվերով»՝ ի հակադրություն կենսաթոշակների բարձրացման մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գնահատականների և նշելով, թե «վերջին տարիներին աղքատության թվի կրճատումը տեղի է ունեցել ոչ թե մարդկանց կենսամակարդակի բարելավման հետևանքով, այլ պարզ թվային աճպարարություններով»: Կառավարության նիստը լուսաբանել է նաև «ՀՀ»-ն:
«Հրապարակը» Սևանա լճի պահպանման և ջրային պաշարների օգտագործման վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի՝ Աժ-ում կազմակերպված լսումները բնորոշել է «թեժ և կոմպրոմատացված», որին «միացել է «ՀԺ»-ն: «Ժողովուրդը» արձագանքել է Արագածոտնի մարզի 7 համայնքների բողոքի ակցիային, գրելով, որ գյուղացիները «պայքարում են տարածքում ոռոգման ջրի հաշվին ՀԷԿ-ի կառուցման դեմ», մի այլ հրապարակման մեջ էլ հայտարարել է, թե «ՄՄ-ը անդամակցելու դեպքում Հայաստանում արձանագրվելու է բազմաթիվ ապրանքների շեշտակի գնաճ»:
«168 ժամին» հետաքրքրել է, թե «Որքան տոկոսային եկամուտ են ստանում ՀՀ կառավարության անդամները»: «Ժամանակը» ՀԲ-ի հրապարակած՝ Հայաստանի հետ գործընկերության 2014-2017թ.թ. ռազմավարությանն անդրադարձում գրել է, թե «Հայաստանն իր կենսամակարդակով աշխարհի միջինին չի հասնի անգամ 2025-ին»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ