Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 21 մարտի 2014

Դ'Արտանյա՞ն թե՞ Իվանիշվիլի

Մինչ ԲՀԿ գաղափարախոս Ստեփան Մարգարյանն ընդունում է, որ «Իվանիշվիլի-Ծառուկյան համեմատությունը տեղին է», քանզի «խոսքը եղել է Իվանիշվիլու պատմական դերակատարության մասին». համանման դերակատարություն Ծառուկյանը կարող է ունենալ Հայաստանում («Հրապարակ»), «հրաշալի քառյակի» խնդրով միանգամայն նոր վարկած է առաջ քաշում «Ազգը»: Հիրավի այս թերթի երևակայությունն անսահման է, քանի որ «հրաշալի քառյակ» հեղինակավոր բնութագրումը նրան մղում է հնարավոր ու անհնար համեմատությունների. էլ «Անորսալի վրիժառուներ» ֆիլմի ավարտի չորս հերոսները, էլ հանրահայտ «Բիթլզ»-ը, էլ անգլիական «Մեծ չորսը»՝ ֆուտբոլի առաջատար չորս թիմերը… Բայց ամենադիպուկն, անշուշտ, «Երեք հրացանակիրների» և դ'Արտանյանի գումարն է, որտեղ դ Արտանյանը ԲՀԿ-ն է՝ «Հրաշալի քառյակի» լեգենդը, կամ ի՞նչ էր անում ԲՀԿ-ն մինչև «հեղափոխությունը»:
Մամուլը շատ լավ հիշում է և ընթերցողին էլ հիշեցնում, որ «քառյակի» գլխավոր նպատակը ս.թ. ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելն է՝ «Իրատես դե ֆակտո», «Առավոտ», «Ժամանակ»: Չնայած որոշ գործիչներ իրավացիորեն նշում են, որ «քառյակը» նման որոշում չի կայացրել, միայն ՀԱԿ խմբակցության ղեկավարն է ավետել միահամուռ որոշման ընդունումը՝ «ՀԱ», «Իրատես դե ֆակտո»:
Վերջերս ակնհայտ հեղափոխական նկրտումներ ցուցաբերող ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Ժամանակի» հետ զրույցում «կառավարությանը հրավիրում է Մայդան»՝ եթե, իհարկե, «քաղաքական մեծամասնություն կոչեցյալը վիժեցնի կառավարության հրաժարականը»:

Հինգ տոկոսի առեղծվածը և տնտեսական ակտիվության ցուցանիշները

«Ազգը», դիտարկելով «աշխատավարձից սեփական կենսաթոշակի համար 5 տոկոս վճարումը որպես բացասական երևույթ ներկայացնելը», այն որակել է «արհեստականորեն ստեղծված խնդիր», քանի որ «մինչև օրենքի գործարկումը այդ կապակցությամբ «անգամ ենթադրություններ չեղան», ավելին, առավել կարևորվում էր, թե արդյոք «կհաջողվի՞ աշխատողներին՝ գործատուներից պահանջել իրենց դուրս բերել ստվերից և օրինական գրանցել»: «Հայոց աշխարհը» կենսաթոշակային նոր համակարգի կիրառումը վիճարկող «Դեմ եմ» շարժումը որակել է «հայրենի միջին խավի բողոքային տրամադրությունների դրսևորումներից մեկը»՝ հընթացս փորձելով «վերծանել» որոշ առանձնահատկություններ («միջին խավի գործոնի հետ իշխանությունը… պարտավոր է հաշվի նստել»), մի այլ հոդվածում էլ գրել, որ «Տնտեսական ակտիվությունը մի փոքր բարելավվել է»՝ վկայակոչելով տարեսկզբի տնտեսական ակտիվության ցուցանիշների վերաբերյալ ԱՎԾ հրապարակումը: Ի դեպ, «Ժամանակը» այդ ցուցանիշները «նրբանկատորեն» որակել է «համեստ»: Թեման արծարծել են նաև «Ազգը», «Հրապարակը», «Ժողովուրդը», որը մի այլ հոդվածում էլ հայտարարել է, թե իբր «Ջերմատները շարունակում են փակվել» և «ջերմոցներն էլ են մտնում մենաշնորհային դաշտ»:
«Առավոտը» անդրադարձել է տնտեսական վիճակի մասին ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի և Միքայել Մելքումյանի տեսակետներին («ՀՀԿ-ականն ու ԲՀԿ-ականը համակարծիք են՝ տրանսֆերները կնվազեն»), «Իրավունքը»՝ քննության առարկա դարձրել հայաստանյան մի քանի բանկերում, թերթի բնութագրմամբ՝ «գործող տարօրինակ բարքերին»:

Այլևայլ

«Իրատես դե ֆակտոյի» հերթական «Կլոր սեղանի» շուրջ ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են փոքր բիզնեսի հիմնախնդիրները: «Հրապարակը» փոխանցել է Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների մի քանի գյուղական համայնքների բնակիչների մտահոգությունը «Կամենկա» ջրագծի ապամոնտաժման կապակցությամբ:
«Ռ.Ա»-ն զրուցել է ԱԺ փոխխոսնակ Արմինե Նաղդալյանի հետ՝ «ՄՄ շուկայում մենք ունենք հավասար հնարավորություններ»:
Ժամանակին մի անեկդոտ կար այն ոգով, թե արդարություն չունեցող երկրի ինչի՞ն է պետք Արդարադատության նախարարությունը: «Հրապարակը» զարգացրել է այս միտքը և տարածել գրեթե բոլոր նախարարությունների վրա՝ «տնտեսություն չունեցող», «սպորտում հետընթաց արձանագրող», «գյուղացուն իր հոգսերի հետ մենակ թողած» և այլն, երկրի ինչի՞ն են պետք էկոնոմիկայի, սպորտի, գյուղատնտեսության նախարարությունները… Շարունակելու դեպքում կստացվի, որ այդ թերթն էլ է ավելորդ…
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը վերստին անդրադարձել է Հայաստանի «բաց երկնքի» քաղաքականությանը» («Դելովոյ էքսպրես») :
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ