Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 22 մարտի 2014

Կենսաթոշակի խնդիրը

«168 ժամի» մի քանի հրապարակումներից տեղեկանում ենք, որ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության այսօրվա հանրահավաքին «միացել են նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը» («Դ!եմ եմ»-ը՝ պարտադիր և կուտակային ընտրության առջև»), որ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մասնավորապես ուրախ է, որ շարժումը կայացել է, ինքը աջակիցներից մեկն է, քանի որ 2012թ. սեպտեմբերից խորհրդարանում ինքն սկսել է «դրա դեմ պայքարել» («Հայաստանը նեղ վիճակում է, և մեր՝ նման դիրքորոշումը հասկանալի է»), որ ի հավելումն վերոհիշյալի, «Դ!եմ եմ» նախաձեռնության մասնակիցների շրջանակում քննարկման առարկա է դարձել նոր՝ այլընտրանքային արհմիության ձևավորման գաղափարը» («Այլընտրանքային արհմիության ձևավորման հրամայականը»)։ Թեման խորհրդանշական վերնագրերի ներքո արծարծել են նաև «Հայոց աշխարհը» («Դեմ եմ»-ը Մայդան չէ, բայց «ամեն ինչ կամ ոչինչ» տարբերակն է գերադասում»), «Հրապարակը»՝ («Պետք է քննարկվի պարտադիր կամ ոչ պարտադիր ասպեկտը») և «ՀԺ»-ն, ըստ որի ոչ ավել ոչ պակաս՝ «Դ!եմ եմ»-ը դեմ է տալիս»։

Ջրի խնդիրը
«ՀԺ»-ն նախ վերահիշեցրել է նախորդ համարում արած մի հայտարարությունը, թե «Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսությունների կողմից անխնա ջրառի արդյունքում Արարատյան արտեզյան ավազանն ամբողությամբ ցամաքելու եզրին է», ապա… հիշատակել ամենախոշոր ձնաբուծարանների սեփականատերերին։ «Հայոց աշխարհին» հետաքրքրել է Կարբի և Օհանավան համայնքների ոռոգման համակարգի վրա ՀԷԿ կառուցելու խնդրի առիթով առաջացած բնակիչների դժգոհությունը և հարցի կարգավորման ուղղությամբ կառավարության ձեռնարկումները («Գյուղացին կորոշի՝ ջուր տա՞ ՀԷԿ-ին»), «Ժողովուրդին»՝ մտահոգությունը, թե Կամենկա ջրագծի ապամոտնաժման պարագայում «Լոռու մարզի մոտ 10 համայնք կարող է մնալ առանց կենարար հեղուկի»։ «ՀՀ»-ն թեման արծարծել է «Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգ. դա հնարավոր է՝ շնորհիվ ռազմավարական ճիշտ մոտեցման» հոդվածում։

Այլևայլ
«168 ժամը» փոխանցել է Մեծ Բրիտանիայի դեսպանի տեսակետը «ուկրաինական ճգնաժամի» կարգավորման վերաբերյալ և, մի այլ հրապարակման մեջ, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի դիտարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ։
«ՀԺ»-ն քննության է առել գազի որակի թեման «նոր երանգավորմամբ»՝ «Մեզ խաբում են 1,5 անգամ», «Ժամանակը»՝ Բյուջեից ՀԿ-ներին տրամադրվող ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման խնդրականը։
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա մամուլի ասուլիսին անդրադարձել են «ՀԺ»-ն, «168 ժամը» և «Հրապարակը», ըստ որի կանխատեսման «ինչ-որ պահից «Ժառանգությունը» կարող է լքել «դեռևս նորմալ չձևավորված «հրաշալի քառյակը»» («ԲՀԿ-ն չի բացառում, որ կլինի նոր կառավարությունում»)։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ