Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 25 մարտի 2014

Լավ մոռացված հնի վերածնունդը

Շաբաթ օրվա հանրահավաքի կազմակերպիչները հազիվ թե մտադրություն ունենային հետևել Հին Հռոմի ժամանակվա քաղաքացիական հարաբերություններին, կամ առավել ևս Ֆրանսիական մեծ հեղափոխության ճանաչված քաղաքացիներին, որոնց զգալի մասի կյանքի թելը կտրեց գիլյոտինի թափանիվը: Համենայն դեպս, քաղաքացիներ Դեմուլենը, Դանտոնը կամ Ռոբեսպիերը այդպես չէին պատկերացնում իրենց երկրային կյանքի վախճանը: Մամուլի վկայությամբ հանրահավաքի բանախոսները գերադասել են հանդես գալ որպես պարզ քաղաքացիներ: Հերթով խոսափողին են մոտեցել երիտասարդ քաղաքացի Վահան Բաբայանը, քաղաքացիներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը և այլ քաղաքացիներ՝ «Ժամանակ», «ՀԺ», «Գոլոս Արմենիի», «Հրապարակ»: Թեման շարունակվել է երեկ, Ազգային Ժողովում՝ «ՀՀ», «Իրավունք», «Ժողովուրդ», «168 ժամ», «ՀԱ»: «Իրատես դե ֆակտոյի» կարծիքով «երկրի ու աշխարհի համար այս կարևոր պահին» սեփական աշխատավարձի համար պայքարողները «լավ չեն հասկանում պատմական պահի նշանակությունը» և «կուտակայինի» այս միտինգ-շարժումն օգտագործում են այլք»: Ըստ «Գոլոս Արմենիի», եթե նույնիսկ ՀՀԿ-ում կային վարչապետի և կառավարության գործունեության գնահատման ոչ սկզբունքային տարաձայնություններ, ապա «հրաշալի քառյակի» բանակցությունները «դրանց վերջը տվեցին», քանզի ոչ մի բան այնպես չի համախմբում, ինչպես ընդհանուր ընդդիմախոսի առկայությունը: «Գագիկ Ծառուկյանն արեց ամեն ինչ, որպեսզի ամրապնդի Տիգրան Սարգսյանի դիրքերը. սա է իրողությունը»,-եզրակացնում է թերթը:

Չափ ու սահմանի մասին

Մամուլում մեծ արձագանք է ստացել Ազգային Ժողովում ծավալված «թեժ քննարկումը» և հատկապես ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի «անխնա» կամ «համարժեք» պատասխանը կառավարության հասցեին «անողոք» քննադատություն հնչեցնող ԲՀԿ-ականներին: Ահա վերնագրերը. «Ագահ օլիգարխը», պարոն 70 տոկոսը և ինքնակայացող նախարարը» («Հրապարակ»), «Խաղատանն ինչպես խաղատանը», «ԲՀԿ-ն չի անդրադառնում Ծառուկյանի խաղատնային մենաշնորհին» («Ժամանակ»), «Ագահությունն էլ չափ ունի», («Հայկական ժամանակ»), «Որքան են անկեղծ քառյակի մտահոգությունները» («Հայոց աշխարհ»):

Օգուտի և վնասի հարաբերակցությունը

Լրագրողների հետ ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի երեկվա հանդիպման մանրամասներին «168 ժամն» անդրադարձել է «ԱՄՀ-ն ի պաշտպանություն մաքսային Միությա՞ն» հրապարակման մեջ, վիճարկելով ՄՄ-ից «օգուտներ ունենալու» հնարավորությունը: «Ժամանակը» հավելել է, որ ԱՄՀ-ն չի համարում, թե Հայաստանը ավելի շատ կտուժի ՄՄ-ը անդամակցելով, «ՀԺ»-ն՝ միջազգային կառույցը որակել «Հայաստանի ամենախոշոր պարտատերը», որը «միշտ գոհ է եղել… այստեղ իրականացվող բարեփոխումներից»:
«ՀԱ»-ին մտահոգել են «հայրենի միջին խավի հիմնախնդիրները», մանավանդ որ, թերթի կարծիքով, «միջին խավի խնդիրների ամբողջության մեջ ամենից բարդը նրա փաստացի գոյությունը բացահայտելը կամ բացակայությունը ապացուցելն է»: Բացահայտելու փորձ են արել նաև «Իրավունքը» («Հայաստանյան նավթամթերքի շուկայի առեղծվածը») և, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ զրույցի «օգնությամբ», «Ժամանակը» («Հայաստանին խորը ճգնաժամ է սպասվում, քանի որ մեր հիվանդ տնտեսությունը կապված է Ռուսաստանի հետ»):
«Հրապարակը» գրել է, թե «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի ճակատագիրը կախված է «Ռոսնեֆտ»-ի ներդրումային ծրագրերից, որոնց, սակայն, աշխատակիցները «այնքան էլ չեն վստահում»: Ձեռնարկության պարտքերի թեման արծարծել է նաև «168 ժամ»-ը:
«Ժամանակը» մտահոգիչ ժողովրդագրական ցուցանիշների անդրադարձում «բացարձակապես համարժեք» չի համարել «ընդդիմադիր դաշտի պահվածքը», «Առավոտը»՝ քննության առել «առանց սահմանների ամբոխահաճության» երևույթը:

Այլևայլ

«Հայոց աշխարհը» հրապարակել է Սիրիայի Քեսաբ հայաշատ բնակավայրի գնդակոծումը և բնակչության տարհանումը դատապարտող ԱԺ մի քանի պատգամավորների հայտարարությունը: «Ժամանակը» թեմայի անդրադարձը խորագրել է «Քեսաբը հայաթափվեց ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի պատճառով», մի այլ հրապարակման մեջ էլ ներկայացրել ռուս քաղաքագետ Վ.Դուբնովի հետ զրույցը, որում վերջինս փորձել է գնահատել ՄՄ-ը Հայաստանի անդամակցության հեռանկարը:
«168 ժամը» քաղաքական վերջին գործընթացներին արձագանքը ամփոփել է «Ի՞նչ են պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը» վերնագրի ներքո:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ