Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 28 մարտի 2014

Լարված օրերն ըստ «Հրապարակի»

 «Չկա օր, որ ինչ-որ անախորժ պատմություն, բարդ ու խճճված խնդրի լուծման անհրաժեշտություն չծագի»,- տրտնջում է «Հրապարակը»: Իբր մաքսայինը քիչ էր, հիմա էլ «Քեսաբում ծավալված դեպքերը բարդացրին իրավիճակը»: Թերթն «այս լարված պահին շատ «անժամանակ» է համարում սահմանադրական դատավարությունը» («Ժողովուրդ», «Ժամանակ», «Առավոտ», «ՀԱ»): Որքան էլ ակցիան «լուռ» լինի, «ոչ մի երաշխիք չկա, որ իրավիճակը չի շիկանա»,- զգուշացնում է «Հրապարակը» և հավելում, որ դեռևս «թեժ է կուտակայինի, կառավարության անվստահության թեման»` «Այս ամենն ուղղված է երկրի նախագահի դեմ», ԲՀԿ-ն վտանգ է համարում այն, որ նախագահը «Տիգրան Սարգսյանին որպես իրավահաջորդ է տեսնում» («Իրատես դե ֆակտո»), «Գնում են դեպի հանրաքվե՞» («ՀԺ»): Թեմայի վերջակետը հերթական անգամ դնում է Էդ. Շարմազանովը. «ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում կառավարության փոփոխության հարց չկա» («Առավոտ»):
Ամեն դեպքում աշխարհն «իր կարգով» առաջ է գնում, և դրա ապացույցը նույն «Հրապարակի» լուրն է. ապրիլի 28-ի` «բուռն» ընդդիմադիր ԲՀԿ-ի կառավարությանն անվստահություն հայտնելու նախօրյակին այդ կուսակցության հայտնի դեմքերից մեկի որդու 800 հոգանոց հարսանիքին հրավիրվելու է նաև երկրի ղեկավարությունը:

Օրակարգային խնդիրների ճանապարհով

«ՀՀ»-ն կարևորել է կառավարության երեկվա նիստի օրակարգում ներառված հարցերից «2014-2025թթ. հեռանկարային ռազմավարական ծրագրի» նախագիծը, ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծումը և ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի հաստատումը:
«Հրապարակը» «երկարաժամկետ ռազմավարական ծրագիրը» որակել է «հերթական», «ՀԺ»-ն իր հանգույն «պարզել» է, թե այն «հին ու բարի ԿԶԾ»-ն` «Կայուն զարգացման ծրագիրն» է:
Նիստի օրակարգային հարցերին արձագանքել են նաև «Հայոց աշխարհը» («Նոր էներգաբլոկի կառուցումը Հայաստանի գերակայությունների թվում է», և «ԱՊՊԱ տուգանքները ժամանակավորապես կսառեցվեն») և «Ժամանակը» («Հայաստանը խոպանչիների փողերի հույսին է մնալու անգամ 2025-ին»):
«Առավոտը» փոխանցել է «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցների անհանգստությունը աշխատատեղերի կրճատման կապակցությամբ, նույն խնդրով «Ժողովուրդը» վկայակոչել է «Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տասնյակ աշխատակիցների դիմումը:
«Ազգը» քննության է առել գիտության ոլորտում պետական միջոցների ծախսման արդյունավետության հիմնախնդիրը («Գիտությունն ու գիտելիքահենք տնտեսությունն` իրարից անտեղյակ»):

Այլևայլ

«Իրատես դե ֆակտոն» «Բաժնետոմսերի ջունգլիներում» հոդվածում, որը համարել է «նաև բաց նամակ Արդարադատության նախարարին», փորձել է «արժևորել» «կեղծ բարերարների իրական գինը»:
«Հրապարակը» փոխանցել է բրիտանական «Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի իրականացրած մոնիտորինգի եզրակացությունը, թե «մինչև 2030 թվականը պարենային ապրանքների գները կաճեն կրկնակի» և «կաճի նաև աղքատությունը»:
«Ռեսպուբլիկա Արմենիան» օրակարգային է որակել ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծումը, «Դելովոյ էքսպրեսը» գյուղոլորտի հիմնահարցերի անդրադարձում գրել, թե «ի տարբերություն պետական չինովնիկների, ֆերմերները հասկանում են, որ սերմացուի բաժանումը և սուբսիդիաների տրամադրումը հարց չի լուծում»:
«Իրավունքը» մտահոգություն է հայտնել երեխաների համար վճարվող նպաստների ուշացման առիթով` «Իսկ եթե «տեխնիկական պատճառներով» նախարարներն աշխատավարձ չստանան…»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ