Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 5 ապրիլի 2014

Վարչապետացուների աստղաբույլը

Տպագիր մամուլն իր հերթին հնարավոր վարչապետացուների մի ամբողջ աստղաբույլ է ներկայացրել, «Ժամանակը»՝ մի ամբողջ պատկերասրահ. անունների թվարկումն անգամ զգալի տեղ կգրավեր։ «ՀԺ»-ն, սակայն, թեկնածուների շրջանակը նեղացրել է և «վարչապետի առավել հավանական թեկնածուներ համարել Արմեն Գևորգյանին և Ռալֆ Յիրիկյանին»։ Այնուհետև թերթն սկսել է թվարկել այս երկուսի բարեմասնությունները և շատ հեռուն կգնար, եթե մի պահ չհիշեր, որ «վարչապետի թեկնածու պետք է առաջադրի խորհրդարանը, ավելի ճիշտ՝ խորհրդարանի մեծամասնությունը»։ Հրատապ է մնում նաև վարչապետի հրաժարականի պատճառների քննարկումը։ «Առավոտի» կարծիքով, օրինակ, պատճառներից մեկը թիմի զգացողության պակասն էր», … «Տիգրան Սարգսյանի գիտակցումը, որ բացի նախագահից՝ նրան ոչ ոք չի աջակցում։ Եվ նախագահն էլ վերջին ժամանակներս այն չափով չի աջակցում, որքան վարչապետը կցանկանար»։ «Ինչու հրաժարական տվեց»-ի («ՀԺ», «Հրապարակ») հարակից թեմաներից են «Տիգրան Սարգսյանի հրաժարականի ներքին և արտաքին ասպեկտները», «Նա գնաց մենա՞կ» («168 ժամ»), «Տիգրան Սարգսյանը քավության նոխազ դարձավ», («Ժողովուրդ»), «Հասունացել էր հրաժարականի պահը, մարդը հրաժարական է տվել» (Վահան Շիրխանյանը՝ «Ժողովուրդին»)։
Պակաս կարևոր չէ նոր վարչապետի հարցը, որի պատասխանն են որոնում «Նովոյե վրեմյան», «ՀԱ»-ն («Ինչպիսի վարչապետ է այսօր հարկավոր մեր երկրին») «Կառավարությունում էական փոփոխություններ են լինելու», «Նախ պետք է հստակեցնել ռազմավարությունը, հետո որոշել՝ ով կարող է դա իրականացնել»), «168 ժամը» («Ընտրելով նոր վարչապետ՝ Սերժ Սարգսյանն ընտրելու է իր հետնորդին»-քաղաքագետ Մոդեստ Կոլերով), «Առավոտը» («ԲՀԿ-ում կա՞ վարչապետի թեկնածու», «Ծառուկյան Գագիկը կկարողանա երկիրը դնել ռելսերի վրա»-Խորեն Թռչունիչ Սարգսյան)։

Նախնական արդյունք և հետևանք

Մամուլը առայժմ հայացք է ձգում կառավարության վերջին վեց տարիների գործունեությանը՝ «ՀԱ», «168 ժամ», «ՀԺ», «Հրապարակ», «Ժամանակ»։ «Գոլոս Արմենիի» կարծիքով վարչապետի փոփոխության լավագույն ժամանակը չի ընտրված. «Պարզ չէ, թե հանուն ինչի են հարվածի տակ դրվում երկրի երկարաժամկետ շահերը, նաև, ի դեպ, այն, թե ինչու Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնից հեռացավ ամենաանհարմար պահին»։
Մամուլում տիրապետող է այն կարծիքը, թե վարչապետի հրաժարականը հիմնովին փոխել է երկրի քաղաքական իրավիճակը։ «Ժամանակը» և «Հրապարակը» միաբերան պնդում են, որ «Հրաշալի քառյակը» լուծարման եզրին է», «Տիգրան Սարգսյանի հրաժարականը պառակտեց քառյակը»։ Փոքր-ինչ այլ կարծիքի է Ռուբեն Հակոբյանը՝ «Քառյակը իրավիճակը չհասունացներ՝ վարչապետի հրաժարականը չէր լինի» («ՀԱ»), «Քառյակը փնտրում է նոր օրակարգ» («ՀԺ»)։ Մամուլը չի բացառում, որ «լավ համոզելու դեպքում» քառյակի որոշ անդամներ կարող են նոր կառավարության մաս դառնալ՝ «168 ժամ»։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ