Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 8 ապրիլի 2014

Գլխավոր հարցերը

 Եթե վարչապետի հրաժարականից մինչև երեկ հայ քաղաքական միտքը տանջող գլխավոր հարցը մեկն էր` ով է փոխարինելու նրան, ապա երեկվանից գումարվել է ևս մեկը` ով է փոխարինելու ԱԺ նախագահին: Բանն այն է, որ լրատվամիջոցների մեծ մասը վարչապետի թեկնածուների թիվը նվազեցրել-հասցրել է մեկի, և նա ԱԺ նախագահն է («Հրապարակ», «168 ժամ», «ՀԺ», «Ժամանակ», «Գոլոս Արմենիի» և այլն): Ուստի մամուլին մնում է տրամաբանելով գուշակել, թե ով է գլխավորելու խորհրդարանը: Պատասխանը տրվել է մի շարք ԶԼՄ-ներում` ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը («Հրապարակ»): Ի դեպ, այս թերթի տեղեկությամբ «ԲՀԿ գործարարներն ուրախությունից մի քանի օր է` ուշքի չեն գալիս, քեֆը քեֆի հետևից են անում»: Տեղեկացվածությամբ մշտապես աչքի ընկնող մեկ այլ թերթ` «Ժողովուրդը» հայտնում է, որ մեկ այլ վայրում քեֆ են անում Ազգային Ժողովի նախագահի թիմակիցները: Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելը այսքան միանշանակ չէ «Ժամանակի» համար: Այս թերթը, հակառակը, թվարկում է այն պատճառները, որոնք անհնար են դարձնում ԱԺ նախագահի նշանակումը այդ պաշտոնում:
ՀՀ վարչապետի հրաժարականի, հաջորդ` 13-րդ վարչապետի նշանակման ու կառավարության ձևավորման թեմաներով դատողություններ են անում «Առավոտը», «Նովոյե վրեմյան», կրկին «Հրապարակը», «ՀԱ»-ն, կրկին «Ժամանակը» և «Գոլոս Արմենիին», «Իրատես դե ֆակտոն», «Իրավունքը»:

Կուտակայինի սպասումները

Անդրադառնալով կենսաթոշակային համակարգի կիրառման խնդրականներին, «Ժողովուրդի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշել է, որ «կառավարության փոփոխությունը պատճառ է հանդիսանալու, որպեսզի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առկա հակասահմանադրական կետերի փոփոխությունները հետաձգվեն», «Հայոց աշխարհի» հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` հակառակը, փորձել հիմնավորել, որ պետք է «Ոչ թե եղածը «ռետուշի» ենթարկել, այլ նոր համակարգ ներդնել»: «Կուտակայինի» թեման արծարծել են նաև «Նովոյե վրեմյան» և «Գոլոս Արմենիին», որը մի այլ հոդվածում ներկայացրել է նաև հայ ոսկերիչների մտահոգությունը ոլորտում ընթացող «լուրջ» փոխակերպումներից»:
Վերահսկիչ պալատի հրապարակած 2013թ. հաշվետվության անդրադարձը «ՀԺ»-ն վերնագրել է «Էլի մի հաշվետվություն», «Ժողովուրդը» հավելել, թե իբր այն համալրել է «մասնավորապես կառավարության հասցեին հնչեցրած մեղադրանքների շարքը», «168ժամը»` կարևորել և համարել է «նորություն», որ ՎՊ-ն նշել է նաև պետական գնումներում «ոչ ռեզիդենտ ընկերությունների մասնակցության ակտիվության ավելացումը», ինչի հետևանքով, ըստ թերթի, «ՀՀ պետբյուջեի գումարները, մեղմ ասած, ծախսվում են կասկածելի արդյունավետությամբ («ՎՊ-ն անդրադարձավ «օֆշորին»):

Այլևայլ

«Ժամանակի» հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նկատել է, թե Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության հետևանքով «կարող ենք կես միլիոն քաղաքացի կորցնել», չի բացառել նաև «մեր տնտեսության անկումը», ինչը որակել է «սարսափեցնող»:
«ՀԺ»-ն հրապարակումներից մեկում անդրադարձել է գործադիրի առաջիկա նիստում ներկայացվելիք կառավարության 2014թ. առաջին եռամսյակի գործունեության ծրագրի կատարման զեկույցին, մյուսում` «Հայաստանը եվրաինտեգրացիոն ճանապարհով տանելու ելքեր փնտրելու» նպատակով կազմակերպված հասարակական գործիչների ու քաղաքացիական ակտիվիստների կիրակնօրյա հավաքի մանրամասներին:
«Ժողովուրդի» հետ զրույցում «Գառնու Սուրիկի լավաշ» արտադրամասի տնօրենը հայտարարել է, թե «Հայաստանի տնտեսությունը խորտակված է»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ