Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 10 ապրիլի 2014

Նոր վարչապետին սպասելիս

Մամուլի բուռն քննարկումների կիզակետում նոր վարչապետի նշանակման և նոր կառավարության ձևավորման հարցն է:
«Այսօր կամ վաղը հայտնի կդառնա Հայաստանի նոր վարչապետի անունը»- գրում է «168 ժամը», նշելով, որ բոլորի հայացքն ուղղված է դեպի ՀՀԿ գրասենյակ, որտեղ այսօր տեղի կունենա իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստը և, մեկ այլ հրապարակման մեջ, շեշտելով, որ մեկ տասնյակ թեկնածուների ցանկը կրճատվել է և բոլորը խոսում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասին:
«Հայկական ժամանակը» ևս ամենահավանականը համարում է ԱԺ գործող նախագահի թեկնածությունը. «Հովիկ Արգամիչը կուլ տվեց Տիգրան Սուրենիչին», հընթացս ներկայացնելով նոր կառավարության տեսլականը. «Կուլիսային կառավարություններ»:
Նոր կառավարության ձևավորման իրենց տեսլականներն են ներկայացնում նաև «Գոլոս Արմենիին». «Ոչ թե կոալիցիա, այլ համաձայնության կառավարություն», «Հայոց աշխարհը». «Ազգային համաձայնության կառավարությունը չի բացառվում», մեկ այլ հրապարակմամբ էլ` «Ոչ թե կոալիցիոն, այլ արհեստավարժների կառավարություն»:
«Հրապարակ» թերթի կարծիքով նոր վարչապետի «Գործը կարող է ծանրանալ…», «Ժամանակն» էլ շարունակում է երկմտել. «Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի՞ն է հանձնում, թե նրան է հանձնում իշխանությունը»:
Եթե իշխանության ճամբարում գործընթացները գնում են բնականոն հունով, ապա «Ժամանակի» դիպուկ բնութագրմամբ «ոչ իշխանական քառյակը ցայտնոտի մեջ է և հերթական հանդիպումն են ունեցել նոր իրավիճակում գործողությունների մարտավարությունը քննարկելու», իսկ «Հրապարակի» կարծիքով էլ եթե «ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ապագա կառավարության արևի տակ տեղ գտնելու «տասովկաների» մեջ են, ապա ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ վերջնագիր է հնչեցրել, ասելով, որ «ոչ մի պարագայում ընդդիմությունը չպետք է մաս կազմի Սերժ Սարգսյանի կողմից ձևավորված որևէ կառավարությանը»։ Թեման շարունակում են «Հայոց աշխարհը». «Տեր-Պետրոսյանի հանձնարարականները քառյակին», «168 ժամը». «Քանի՞ ուժ կա հրաշալի քառյակում», «Ժողովուրդը». «Քառյակը դեռ կողմնորոշման փուլում է», նաև «Ժամանակը». «Ներքաղաքական պատրանքի թևերը. ընդդիմությունը խաղերի մեջ չպետք է մտնի», «Առավոտը». «Հստակ պատասխանի սպասելիս»։ «Հրապարակը» նաև փորձում է հասկանալ, թե վերջապես «Ի՞նչ են ուզում Գագիկ Ծառուկյանը և մյուսները»։
Տիգրան Սարգսյանի հրաժարականի թեման ևս մամուլի առանձնահատուկ ուշադրության առանցքում է։ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները նոր մանրամասներ են հաղորդում «Նախագահականի հրատապ զանգի» մասին, ապա՝ ուշացումով ներկայացնում ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի հետ հարցազրույցը. «Վարչապետի հրաժարականն անակնկալ է եղել, սակայն «իր ղեկավարած գերատեսչությունում… որևէ խուճապ չկա»։ Նույն թերթի մեկ ուրիշ զրուցակից, գրող, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն էլ փորձում է մարդկայնորեն հասկանալ Տիգրան Սարգսյանին, հրաժարականը պայմանավորելով «նրա հոգնածությամբ, վերջին շրջանում իր դեմ ուղղված հարձակումներով»։ «Գոլոս Արմենիին» մի քանի «վրձնահարված» է ավելացրել ՀՀ 12-րդ վարչապետի 6-ամյա վարչապետությանը, իսկ «168 ժամը» իրեն հատուկ հեգնանքով հարցնում է «Տեսաք՝ ով գնաց», չմոռանալով, որ «Տիգրան Սարգսյանը վեց տարի իր գործունեությամբ հոդվածի նյութ է ապահովել տնտեսական թեմաներով գրող լրագրողների համար»։

«Դ!եմ եմ»-ի մերժումը

Պարտադիր կուտակային վճարների հավաքագրմանը դեմ ակտիվիստների երեկվա բողոքի ակցիայի անդրադարձում «Առավոտը» նշել է, որ «Դ!եմ եմ»-ի ներկայացուցիչները մերժել են վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի երկխոսության հրավեր-առաջարկը և պահանջել փոխել ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվությունների ծրագիրը: «ՀԺ»-ն ակցիան որակել է «նշանավոր» ու հավելել, որ «Դ!եմ եմ»-ի անդամներն անդրդվելի էին», «168 ժամը» արձագանքել է «Դա օրենք չէ, այլ աղբ է» հոդվածով, «Ժողովուրդը» հայտարարել է, թե «Նստացույցն արդյունք տվեց»: Թեման արծարծել են նաև «Հրապարակը» և «Ժամանակը», որը ի մասնավորի գրել է, թե «Հայփոստ» ընկերության մի շարք քաղաքացիներ գրություններ են ստացել, որ իրենց փոխարեն արդեն իսկ պատահականության սկզբունքով ընտրվել են ֆոնդեր և «աշխատավարձից պահումներ արվել»:

Առաջանցիկ գնահատականների հետևից

«Հժ»-ն արձագանքել է կառավարության այսօրվա նիստի քննարկմանը ներկայացված «Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրին» և ցրտահարությունից տուժած հողագործներին աջակցություն տրամադրելու նախագծերին, «չմոռանալով» հայտարարել, թե «գյուղացիներին լրացուցիչ շոշափելի աջակցություն ցուցաբերելու մասին առայժմ որևէ ծրագիր ներկայացված չէ»: Նիստի օրակարգին անդրադարձել է նաև «Հրապարակը»:
«Հայոց աշխարհին» առավել «հետաքրքրել» են «Վերահսկիչ պալատի հերթական «բացահայտումները», (որոնց, ըստ թերթի, քրեական պատասխանատվության «գործընթացներ չեն հետևում»), ինչպես նաև այն, որ ռուբլու արժեզրկումը ու ՌԴ-ում իրականացվող միգրացիոն նոր քաղաքականության «առաջին պտուղները» ազդել են Հայաստան մտնող մասնավոր փոխանցումների վրա («Նվազել են Հայաստան մտնող գումարները»), «168 ժամին»` ՀԲ-ի «Հայաստան. ավելի շատ դինամիզմի ակնկալիքով» զեկույցը, որում 2013թ. տնտեսական զարգացումները ներկայացնելուց բացի զետեղված են ՀՆԱ-ի իրական աճի այս և հաջորդ տարիների կանխատեսումները («Համաշխարհային տնտեսության և ՀԲ-ի նվերը` ՀՀ ապագա վարչապետին»): «Ժողովուրդը» զրուցել է «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահի հետ, ով, ի դեպ, ձկնաբույծների համար նախորդ տարիները որակել է «ծայրահեղ վատ» ու հավելել, թե իրենք «համբերատար սպասում են», «Հրապարակը»` վերստին «հիշեցրել», թե «որքան էլ հաշվարկենք, փաստ է, որ Հայաստանում սպառողական զամբյուղի գինը գերազանցում է նվազագույն աշխատավարձը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ