Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 17 ապրիլի 2014

Հին և նոր մարտահրավերները

Օրվա մամուլի ամենահրատապ թեմաների շարքը համալրել է ՕԵԿ–ի հայտարարությունը:
«168 ժամը», կառավարությանը անդամակցությունը «խնդրահարույց» համարող ՕԵԿ-ին դիտում է որպես Ծառուկյանի երկընտրանք, նկատելով, որ կամ ԲՀԿ-ն կգնա կառավարություն, կամ նոր վարչապետը կգնա կառավարությունից, իսկ նոր վարչապետի առաջին հանդիպումը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկած հարցերի շրջանակում համարում է, որ Հովիկ Աբրահամյանը սկսում է բարդագույն խնդիրներից. «Տիգրան Սարգսյանի ճանապարհով», «Հովիկ Աբրահամյանի ճակատագրական 6 ամիսները», «Հովիկ Աբրահամյանի առաջին ծառայությունը Սերժ Սարգսյանին», այնուհետև մեկ այլ հրապարալման մեջ եզրակացնում` «վարչապետի նորն է լավ»:
«Ժամանակը» ՕԵԿ-ի պահվածքը բնութագրում է «առնետավազք», քաղաքական դաշտի նման զարգացումը որակում «Համակարգային ռեցիդիվիզմ», իսկ «ՀՅԴ»-ի կոալիցիա մտնելու հնարավոր քայլը դիտում որպես «Հրաշալի քառյակի խարխլում»:
«Հրապարակը» ՕԵԿ-ի նեղանալու պատճառը համարում է այն, որ իրենց ղեկավարին չի վստահվել վարչապետի աթոռը, «Գոլոս Արմենիին», անդրադառնալով նոր կառավարության առջև դրվող խնդիրներին` տնտեսական աճ, բարեփոխումների շարունակություն և այլն, կարծում է, որ 13-րդ կառավարությանը ծանր աշխատանք է սպասվում. «Առջևում կտրուկ շրջադարձ է»:
Արձագանքելով «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի որոշմանը («ՕԵԿ-ը հեռանում է կոալիցիայից») և անմիջապես էլ հավելելով, որ դրանից «Ուժերի հարաբերակցությունը չի փոխվում», «Հայկական ժամանակը» նաև փոխանցել է իր «լավատեղյակ աղբյուրների» տեղեկությունները կառավարության նոր կազմի հնարավոր թեկնածուների վերաբերյալ, վաղօրոք փորձել գնահատել կառավարության առաջարկելիք ծրագիրը և առաջարկել «սպասել», թե «որ ցուցանիշը որքանով չի կատարելու նոր վարչապետն ու նրա կառավարությունը»՝ հընթացս ներկայացնելով ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հետ զրույցը:
«Ժողովուրդը» ՎՊ-ի 2013թ. տարեկան հաշվետվության անդրադարձը վերնագրել է «Ընկերությունները վատնել են պետբյուջեի փողերը», նաև մի այլ հրապարակման մեջ հավելել, թե իբր «ըստ իր աղբյուրների» «ՀՀԿ-ն կանգնած է կադրային լուրջ խնդիրների առաջ կառավարության ձևավորման հարցում. «Առավոտին» հետաքրքրել է ոչ միայն այն հարցը, թե արդյոք «ՕԵԿ»-ը կդառնա՞ ընդդիմություն», մանավանդ որ ըստ կուսակցության վերջին գնահատականների «Կոալիցիոն ձևաչափն իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ», այլև թե «Ինչու պետք է փոխվի Բնապահպանության նախարարը» և արդյո՞ք «ՀՅԴ-ն ամբողջ իշխանությունն է ուզում», դատելով պարբերականի հետ զրույցում դաշնակցական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ներկայացրած մեկնաբանությունից։ Ի դեպ, ՀՅԴ խորհրդարանականի գնահատականները «Հայոց աշխարհին» «մղել» են եզրահանգման, որ «Դաշնակցությունը վերջնական որոշում դեռ չի կայացրել»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ