Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 18 ապրիլի 2014

Գերակայում է ներքաղաքական թեման

Մինչ «Հայաստանի Հանրապետությունը» ընթերցողին հանգամանորեն ներկայացնում է կառավարության երեկվա նիստի որոշումներից մի քանիսը` «Վանաձորի և Գյումրու ջրամատակարարումը կբարելավվի», «Պետությունը էլէներգիայի գնման երաշխիքային նոր ժամկետ սահմանեց», «Ազգային հոգեբուժական ծառայությունը կբարեփոխվի», «Երինջներ ձեռք բերած գյուղացիների պարտքերը կներվեն», իսկ «Իրատես դե ֆակտոն» «խոշորացույցով» դիտում նիստը վարելու վարչապետի ոճը` «Հովիկ Աբրահամյանը մի ոտքով դեռ ԱԺ-ում էր», տպագիր մամուլում տիրապետող է մնում ներքաղաքական թեման: ՕԵԿ-ի որոշումը մի շարք հոդվածների ծնունդ է տվել` «Հավատարմությունը ՕԵԿ-ի պատկերացմամբ» («Ժողովուրդ»), «Խաղը փոխվում է», «Սեփական նվիրական ոտնահետքերով` ՕԵԿ 2014» («Իրատես դե ֆակտո»), «Արթուր ջան, սիրուն չի, բայց ի՞նչ արած» («Հրապարակ»), «Լինել ընդդիմադիր», «ՀՀԿ-ի համար ՕԵԿ-ի քայլն անսպասելի չէր» («Առավոտ»), «Նախարարները լքում են Օրինաց երկիրը» («ՌԱ»):
«Հայոց աշխարհը» մատնանշել է ՀՅԴ հայտարարության «նկարագրական» հատվածում տեղ գտած ձևակերպումները, ըստ այդմ խորհրդածել-հարցրել, թե հնարավո՞ր է, որ «կառավարության կազմում լինեն դաշնակցական գործիչներ», մի այլ հրապարակման մեջ էլ ներկայացրել քաղաքագետ Լևոն Շիրինյանի տեսակետը` «Կոալիցիաները կույր աղիքի պես մի բան են և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար»:
«Ժամանակը» ուշագրավ է համարել կառավարության երեկվա նիստում ՀԴՄ-ների կիրառման մասին ԲՀԿ խորհրդարանականների հեղինակած օրինագծի մերժումը՝ «Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին», մի այլ հոդվածում` հետամուտ եղել ՀԲ Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիի` «Ռիսկերից մինչև պատասխանատու բիզնես» հրապարակմանը («ՀԲ-ն առաջարկում է լուծել հանքերի շրջակա բնակիչների տարհանման հարցը»): «Ազգը» «Գագիկ Հարությունյանը ոչ միայն ՍԴ նախագահ, այլև տնտեսական մեկնաբա՞ն» հոդվածում անդրադարձել է «պարտադիր կուտակայինի» վերաբերյալ ՍԴ որոշմանը, մասնավորապես ՍԴ նախագահի` հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի առանձին հատվածներին, «ՀԺ»-ն հավելել, թե ՍԴ աշխատակիցներից շարունակվում է պարտադիր կուտակային վճարի գանձումը:
ՀՀ վարչապետի անցկացրած առաջին նիստին անդրադարձել է նաև «Իրավունքը», արձանագրելով, որ «Պարոն Աբրահամյանը 60 րոպեի փոխարեն այն ավարտեց 50 րոպեում` բաց չթողնելով որևէ հարց»: Նույն թերթը զրույցի է հրավիրել ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին. «Կոալիցիայից դուրս գալու պատճառներից մեկը Արթուր Բաղդասարյանին վարչապետ չնշանակելու հանգամանքն էր»: «Ժառանգության» Թևան Պողոսյանն էլ կարծիք է հայտնել, որ ՕԵԿ-ը դեռ պետք է «գործողություններով ապացուցի, որ ընդդիմություն է»: «Չորրորդ իշխանությունն» իր հերթին ավելացնում է. «Դառնում են ընդդիմություն, որ ի՞նչ անեն»: Մեկ այլ հրապարակմամբ էլ «ՉԻ»-ն անդրադարձել է կառավարության երեկվա նիստին. «Տուգանենք, որ զարգանան»:
«Ժողովուրդը» ապրիլի 4-ին գրել էր, որ Ջերմուկի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածաբար ծառ է հատվել: Այսօր թերթը շարունակում է թեման` տեղեկացնելով, որ այդ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, իսկ մարզպետին, իբր, արգելել են մտնել այդ տարածք:
«Հրապարակի» տեղեկացմամբ բնապահպանները պահանջում են «կանգնեցնել Սևանա լճի գոյությանը սպառնացող կառավարական ծրագրերը», իսկ «Առավոտը», նշելով, որ Վերահսկիչ պալատը խախտում է գտել գրեթե բոլոր ոլորտներում, ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ «ՎՊ մեղադրանքներին հատուկենտ նախարարներ են պատասխանել»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ