Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 23 ապրիլի 2014

Դիմակայության նոր փո՞ւլ…

«Ժամանակը» կանխատեսում է դիմակայության նոր փուլ, նկատի ունենալով 2-րդ նախագահի հնչեցրած հայտարարությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: «Հստակ և առանց տողատակերի». այսպես է բնութագրում վարչապետ Հովիկ Աբրահամյանի անդրադարձը 2-րդ նախագահի վերջին հարցազրույցին «Հայոց աշխարհը», թեպետ երկու թերթերն էլ նկատել են, որ նախկին նախագահը «դրական է արձագանքել Հովիկ Աբրահամյանի վարչապետությանը»` «Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթում նոր վարչապետին, բայց…»: «Առավոտը» նշում է, որ Հովիկ Աբրահամյանը «ծանր ժառանգություն է ստացել իր նախորդից, սակայն նրան «անկեղծորեն հաջողություն մաղթելով»` Քոչարյանը, կարծես, մի տեսակ դժգոհ է, որ Հովիկ Աբրահամյանը համաձայնել է ղեկավարել կառավարությունը»:
Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ժամանակին» տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ «Հովիկ Աբրահամյանը բավականին ճկուն մտածելակերպ ունի, աշխատող մարդ է և գլուխ կհանի…»:
Մամուլը բազմակողմանիորեն վերլուծելով 2-րդ նախագահի հարցազրույցի տողատակերը, հանգում է ամենատարբեր եզրակացությունների. «Քոչարյանը վերադառնալու տեղ չունի՞»` «Հրապարակ», «Քոչարյանի տեսակետը կարելի է հարգել, բայց անընդունելի են խայթոցները»` «Իրավունք», «Քոչարյանը արագացնում է գործընթացները», «2008-ի ճեղքը փակվում է»` «Ժամանակ» և այլն:
«Իրավունքը» անդրադարձել է ՀՀ վարչապետի հանդիպմանը խորհրդարանական 5 ուժերի հետ, նշելով, որ վարչապետը «պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները` կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար»: Թեման արծարծել են նաև «ՀՀ»-ն` «Վստահությունը վերականգնելու քայլեր» և «ՀԺ»-ն` «Դ!եմ եմ»ը մոտենում է հաղթանակին», որը մի այլ հրապարակման մեջ էլ արձագանքել է ՊԵԿ-ի` Շրջանառության հարկի նվազեցման ուղղությամբ առաջարկներին և որոշել, թե իբր «ՊԵԿ-ը ուզում է սղացնել»: «Ժամանակը» ենթադրել, որ «Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարվում է Տիգրան Սարգսյանի «շքեղության հարկից»: «Ժողովուրդը» «վիճարկել» է այս տարվա մարտ ամսի տնտեսական ակտիվության վերաբերյալ ԱՎԾ հրապարակած տվյալներն ու հայտարարել, թե «կառավարությունը զբաղվել է թվանկարչությամբ», «Հայոց աշխարհը» գրել, որ «դեռևս ամբողջությամբ չձևավորված նոր կառավարությանը ծանր փորձություն է սպասվում», և անհրաժեշտ է «կտրուկ քայլեր ձեռնարկել տնտեսությունն աշխուժացնելու համար»` «Տնտեսությունը դանդաղ է տեղից շարժվում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ