Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 26 ապրիլի 2014

Խորհրդավոր նիստը

Գրեթե այս իմաստն է ստացել վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությունը «հրաշալի քառյակի» երեկվա նիստին: «168 ժամի» պատկերավոր նկարագրության համաձայն վարչապետը «ամառային կայծակի պես անսպասելի, գարնանային կարկուտի նման խրոխտ» այցելել է ԱԺ և մեկ ժամ շարունակ ընդդիմության հետ քննարկել հանրությանը հուզող մի շարք հարցեր: Այս թերթը երեկվա անակնկալին նվիրել է ևս երկու հոդված` «Հովիկ Աբրահամյանի խնդիրը քառյակը քանդե՞լն է», «Քառյա՞կը կմիանա Հովիկ Աբրահամյանին, թե՞ հակառակը»: Պակաս «հնարամիտ» չեն նաև մյուս թերթերը. «Վարչապետը թռա՞վ իր խոսքից» («ՀԺ»), «Հովիկ Աբրահամյանը պատրա՞ստ է ընդունել քառյակի խաղի կանոնները» («Չորրորդ իշխանություն»), «Հրաշալի քառյակը» կսպասի Հովիկ Աբրահամյանի արձագանքին» («Առավոտ»), «Վարչապետը` քառյակի նիստում» («Ժողովուրդ»), «Կառավարությունը կքննարկի քառյակի առաջարկները» («ՀՀ»):
Վերը նշված թեմային օրգանապես միախառնվում է կուտակային կենսաթոշակի թեման. «Բարեփոխում, որը ոչ ոք չի ուզում» («Գոլոս Արմենիի»), «Աշոտյանի չարաճճիությո՞ւնն էր» («ՀԺ»), «Ինքնանպատակ «բզբզելն» անօգուտ է» («Առավոտ»):
Եվ իհարկե, ամենաքննարկվողը նորանշանակ և նախկին պաշտոնյաների հարցն է: Գագիկ Մինասյանի կարծիքով «իրավիճակը պահանջում է շատ կազմակերպված աշխատանք» («ՀՀ», «ՀԱ»): Գալուստ Սահակյանի համար էլ «պաշտոնը խնդիր լուծելն է», որովհետև նա մանկավարժ է և ունեցել է դպրոց, որն «ամբողջ Սովետական Միությունում հայտնի էր» («Հրապարակ»): Նույն թերթում ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը վստահեցնում է, որ «նոր կառավարության կերպարն այսօր կամբողջանա»: «Առավոտն» էլ կարծիք է հայտնում, թե «մշակույթը խաղուպար չէ»:
Տպագիր մամուլը նորից հիշել է օլիգարխների հարստությունը. «Ասա` որտեղից միլիոնդ, ասեմ` ով ես դու» («ՀԺ»), «Օլիգարխների եկամուտները, ունեցվածքը, թալանի արդյունքները» («Չորրորդ իշխանություն»):
Որոշ թերթեր, այդ թվում «Ժամանակը», քիչ են համարում վարչապետի ստացած շնորհավորանքների թիվը:
«Ժողովուրդը», տեղեկացնելով, որ երեկ Գյումրու երկաթուղայինները գործադուլ են արել, եզրակացնում է, որ «Հայաստանում սեփական իրավունքների համար պայքարի անիվը» այլևս անշրջելի է:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ